News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտը պատասխան է տալու իր բոլոր խոսքերի համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ կապված սկանդալին, երբ վերջինս անջատել էր Նաիրա Կարապետյանի եւ Նաիրա Զոհաբյանի խոսափողները:

«ԵԽԽՎ նստաշրջանը, ինչպես միշտ, բավականին լարված էր, որովհետեւ մենք այնտեղ աշխատում ենք Միլի մեջլիսի ռեժիմով: Թուրք-ադրբեջանական լոբբիի գերակայության պայմաններում մենք կարողանում ենք մեր առջեւ դրված խնդիրները լուծել: Ինչ վերաբերում է տեղի ունեցած միջադեպին, սա աննախադեպ էր: Ես զրուցել եմ ԵԽԽՎ հնաբնակների հետ, նաեւ ծանոթ ենք ԵԽԽՎ կանոնակարգին, ըստ որի միայն մի դեպքում դու իրավունք չունես կոնկրետ թեմայի մասին խոսել, եթե տվյալ թեմայով որեւէ զեկույց ներառված է նստաշրջանի օրակարգում:

Այսինքն Ագրամունտը կոպտագույն խախտում թույլ տվեց՝ ընդհատելով Նաիրա Կարապետյանի եւ իմ ելույթները: Ընդ որում, Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպմանը նա չի էլ ժխտել, որ խախտել է կանոնակարգը: Մենք հետամուտ ենք լինելու բոլոր կանոնակարգերով, որ նա պատժվի»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, Ագրամունտը հիստերիկայի մեջ ընկավ, որովհետեւ մենք բարձրացրինք իր համար ցավոտ մի թեմա. «ԵԽ-ում կոռուպցիայի թեման, եւ քանի որ Ագրամունտը հայտնի կոռուպցիոներ է, եւ Ուկրաինայի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում զուգընթաց գործ է սկսել Ագրամունտի դեմ եւ նրանք փաստեր են ներկայացնելու, որ Ագրամունտը սպասարկել է Ռուսաստանի շահերը,այդ ամենով հանդերձ, Ագրամունտը դրսեւորեց ԵԽԽՎ նախագահին ոչ հարիր, անհավասարակշիռ պահվածք՝ անջատելով իմ խոսափողը եւ հայտարարելով, որ մարդ կհրավիրի, որ ինձ դուրս հրավիրեն: Նա, բնականաբար, դրա համար պատասխան է տալու: Ես, իհարկե, ասացի, որ Դուք նույն ադրբեջանական լոբբիստն եք, ինչպես Լուկա Վոլոնտեն»:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունով կքննարկեն խնդիրը եւ իրավական բոլոր ընթացակարգերով կհասնեն նրան, որ Ագրամունտը պատասխանատվության ենթարկվի:

«Որեւէ մեկն իրավունք չունի կամայականորեն անջատել իմ խոսափողը՝ ասելով, որ իմ օգտագործած բառապաշարն իր դուրը չի գալիս»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ