News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

 2016-ի հոկտեմբերի 21-ին «Բելավիա» ավիաընկերության «Բոյինգ 737-800» օդանավը, որը կատարում էր Կիեւ- Մինսկ В2−840 չվերթը, ստիպված է եղել վերադառնալ թռիչքի օդանավակայան։ Օդանավում 136 ուղեւոր է եղել ու անձնակազմի 6 անդամ, հայտնում է Tutby–ն։

Կիեւի օդանավակայանից օդանավը դուրս էր եկել նախատեսված ժամին՝ 15։25-ին։

«Ժամը 15։36-ին Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդանավի հրամանատարը  "Կիեւ" օդային երթեւեկության վարչության դիսսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ թռիչքի օդանավակայան՝ առանց որեւէ պատճառաբանության։ Նաեւ հայտնել են, որ կարգադրոթյունը չկատարելու դեպքում օդ են բարձրացվելու կործանիչներ։ Օդանավի հրամանատարը կատարել է ստացած կարգադրությունը»,- հայտնում է «Բելավիա» ընկերության մամուլի ծառայությունը։

15։55-ին օդանավը վայրէջք է կատարել Կիեւում։ Օդանավից Ուկրաինայի իրավապահները իջեցրել են մի ուղեւորի, որը ՀՀ քաղաքացի է։

Այնուհետեւ վառելիքով լիցքավորելուց հետո օդանավը 16։37-ին նորից թռել է Մինսկ ու բարեհաջող վայրէջք կատարել «Մինսկ» ազգային օդանավակայանում։

Բելառուսական ավիափոխադրողը նշում է, որ Ուկրաինայի իրավապահները ազատ են արձակել չվերթից հանված ուղեւորին, նա Մինսկ է թռել ժամը19։00-ին «Բելավիա» ավիաընկերության B2−830 չվերթով։

«Սեվոդնյա ռու» պարբերականը, վկայակոչելով չվերթի ուղեւորներից մեկին , հայտնում է , որ օդանավից իջեցված տղամարդու ազգանունը Մարտիրոսյան է։ «Մեզ հայտարարեցին, որ նա Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից է ու նրան կասկածում են հանցագործությունների մեջ»,- պատմել է նա։

«Բելավիա» ավիաընկերությունը մտադիր է ծախսերի փոխհատուցում պահանջել ուկրաինական կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ