Բելգիայում սուպերմարկետի անձնակազմին ու հաճախորդներին տարհանել են զինված տղամարդու մասին հաղորդագրություններից հետո, հայտնում է BBC–ն։
Գործակալության տվյալներով անհայտ տղամարդը, Բրյուսելից 50 կմ հարավ գտնվող Շաթլե քաղաքում զենքը ձեռքին թափահարելով ներխուժել է խանութ։ Դեռ հայտնի չէ, խոսքը ահաբեկչության մասին է, թե զինված կողոպուտի, հայտնում է գործակալությունը։