Վրաստանում հոկտեմբերի 21-ին զինվորականներ տեղափոխող ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացել է ազգությամբ հայ զինծառայող: Վթարը տեղի է ունեցել Դեդոփլիսծղարո-Թբիլիսի ճանապարհին. մահացել է մեկ եւ վիրավորվել 4 զինծառայող:
Մահացած զինծառայողը Ջավախքի Նինոծմինդա քաղաքի 20-ամյա բնակիչ Հակոբ Մալխասյանն է: Նա շուտով զորացրվելու էր: