News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին Պենտագոնի ղեկավար էշթոն Քարթերի հետ զրույցի արդյունքում հրաժարվել է թուրք զինվորականներին ներգրավել ԻՊ գրոհայիններից Մոսուլ քաղաքի ազատագրման գործին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես գիտեմ, որ թուրքերն ուզում են մասնակցել, բայց մենք ասում ենք՝ շնորհակալ ենք. իրաքցիներն իրենք գլուխ կհանեն, կազատագրեն Մոսուլն ու մնացած տարածքները»,- ասել է Ալ Աբադին Բաղդադում Քարթերի հետ հանդիպման ավարտին:

Քարթերը Բաղդադ էր ժամանել հոկտեմբերի 22-ին: Նախօրեին նա Անկարայում երկրի ղեկավարության հետ հանդիպման ավարտին հայտարարել էր, թե Իրաքն ու Թուրքիան սկզբունքային համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին թուրք զինվորականների մասնակցության հարցում:

Ալ Աբադին նշել է, որ անհրաժեշտության դեպքում Իրաքը օգնություն կխնդրի Թուրքիայից կամ տարածաշրջանի այլ երկրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ