News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Երեւանի բնակիչ Արտուշ Մելքոնյանը բերման է ենթարկվել գողությւոն կատարելու կասկածանքով: Ոստիկանություն ահազանգած կինը հայտնել է, որ Ազատության պողոտայում որդու հետ նստել է երթուղային տաքսի եւ մի կանգառ էլ չի հասցրել անցնել, երբ նկատել է, որ դրամապանակը չկա:

«Շատ դժվարությամբ նստեցինք, որոշակի հրմշտոց կար, այդ տղամարդը շատ էր հետ ու առաջ գնում: Իր այդ շարժումները կասկած հարուցեցին իմ մեջ, անցա մի հանգիստ կողմ, բացեցի պայուսակս եւ տեսա, որ դրամապանակս չկա: Մոտեցա այդ տղամարդուն, ասացի՝ դուք եք գողացել դրամապանակը, խնդրում եմ վերադարձրեք, բայց ասաց ինքը չի արել»,-ոստիկանությունում պատմել է տուժողը:

Պարզվել է, որ գողությունը կատարել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Արտուշ Մելքոնյանը: Նա առաջին անգամ չէ, որ ոստիկանների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Տղամարդը խոստովանել է, որ ինքն է գողացել կնոջ դրամապանակը, պարունակությունը յուրացրել ու դեն նետել: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ