News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը շատ խիստ մեթոդաբանություն ունի, որով ստուգում է, թե ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող գումարներն ինչպես են ծախսվում եւ ինչ արդյունքների են բերում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հարցին, թե Եվրամիությունը տարեկան որքան գումար է հատկացնում Հայաստանին եւ արդյոք դրանք տրամադրելուց հետո լծակ ունեն ստուգելու ծախսերի արդյունավետությունը, Սվիտալսկին պատասխանեց. «Այս թեման մենք քննարկել ենք նաեւ ՀՀ նոր վարչապետի հետ: Ճիշտ կլինի գնահատել ինչ ենք արել մինչ օրս եւ նոր մոտեցումներն օգտագործելով համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել։ Ի՞նչ է արել Եվրամիությունը. Մենք 23 ոլորտներում ուսումնասիրություններ ենք արել, փորձել ենք տեսնել ԵՄ օժանդակության հնարավորությունները։ Մենք մտադիր ենք վերափոխման գործընթացին մեր օժանդակությունն ավելի արդյունավետ դարձնել։ Չեմ ուզում հետ գնալ նախկինի փորձին։ Մենք շատ խիստ մեթոդաբանություն ունենք, թե ինչպես են մեր տված գումարները ծախսվում։ Բծախնդիր վերլուծվում են ծախսերը։ Մեր տրված գումարները հիմնված են քննադատական վերլուծությունների հիման վրա։ Մենք ունենք խիստ չափման միավորներ»:

Որպես ասվածը հիմնավորող օրինակ ԵՄ դեսպանը բերեց Հայաստանի պետական քոլեջների կահավորման ծրագիրը, որն իրականացվել է ԵՄ օժանդակությամբ. «Երբ նայում եք, թե ինչի ենք հասել պետական քոլեջներում, ամեն տեղ, ուր գնաք, կտեսնեք, որ շենքերն ավելի բարետես են, արտադրամասերում տեխնիկական սարքերը նորացված են, որոնք նպաստում են կրթությանը։ Սաներն ու մանկավարժները  գոհ են: Բայց երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այդ քոլեջների սաների հետ, որոնք ավարտելով ուսումը, ուզում են աշխատանք գտնել, իրավիճակը չի բավարարում մեզ։ Այսինքն վերջնական արդյունքի մասով բավարարված չենք»:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող գումարներին, Սվիտալսկին նշեց. «ԵՄ-ն Հայաստանին տարեկան մոտ 50 մլն եվրո է տրամադրում: Անկախությունից հետո ավելի քան 500 մլն եվրո է ԵՄ-ն ծախսել Հայաստանում, որի մեծ մասը բյուջետային ֆինանսավորման տեսքով է։ Սա խոսում է Հայաստանի հաշվետվողականության մասին։ Այդ միջոցների մի մասը ՀԿ-ների դրամաշնորհներ են։ Ծրագրեր կան, որ այստեղից են գալիս, մի մասը Բրյուսելից են ղեկավարվում։ Մենք պատրաստ ենք լսելու ցանկացած առաջարկ, որ ավելի շահեկան լինի ծախսերի օգտագործումը»,-ընդգծեց Սվիտալսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ