News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Ես այն մարդկանցից մեկն եմ, որը միշտ եւ հավիտյան հույս ունեմ, որովհետեւ Հայաստանը պետություն է եւ պիտի էդպես միջազգային արենայում միշտ առաջ քայլի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱՇ-ում  լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավատում է, որ նոր վարչապետի գլխավորությամբ հնարավոր կլինի երկրում փոփոխությունների հասնել:

«Ցանկացած կառավարություն Հայաստանում լինի, թե դրսում, առաջին գործոններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Սա նորություն է մեզ համար, որովոհտեւե մեր ժողովուրդը միշտ խոսում է այդ մասին, եւ շատ լավ կլինի, եթե ինչ-որ գործեր բացվեն, եթե այդպիսիք կան»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում մենաշնորհների առկայությանը,. Գալուստ Սահակյանն ասաց. «Մենաշնորհը ցանկալի երեւույթ է պետության համար, բոլոր երկրներում է այդպես: Բայց այդ մենաշնորհը պետք է իրական լինի, ոչ թե այստեղ-այնտեղ ինչ-որ մի բան անելով դարձնել մենաշնորհներ: Իհարկե, պետության մեջ խնդիրներ կան, ապրանքներ կան, որոնք մենաշնորհով պետք է գնան, եւ դա միայն Հայաստանում չէ: Այստեղ խնդիրը ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ այն, որ մենաշնորհները ճիշտ առաջանան»:

Դիտարկմանը, որ հարցը ոչ թե բնական մենաշնորհներն են, այլ այնպիսի ապրանքների, ինչպիսիք են բանանը, շաքարը եւ այլն, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Հայաստանը փոքր երկիր եւ եթե այդ ուղղությամբ մենաշնորհ էլ լինի, հնարավոր է, բայց ճիշտ ճանապարհով լինի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը
Միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվելու ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս: Նախկինում ծրագիրը համատեղ հայտով հյուրընկալել են...
2024-ի հունվար-մայիսին ՀՀ տնտեսությունները ձեռք են բերել շուրջ 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ. Պապոյան
Մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված կարևորագույն ծրագրերից է Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը...
Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Պապոյան
Մենք չունենք ծովային սահման, Եվրոպայի մեջ չենք, այլ գտնվում ենք Եվրոպայի...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է...
Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը
Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը...
Էկոնոմիկայի փոխնախարարը Նորվեգիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Քննարկվել են ՀՀ-ի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ