News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 11-ին, ժամը 16.15-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժին էր զանգահարել քաղաքի բնակչուհիներից մեկը եւ հայտնել, որ ամուսինը վիճաբանում է ընտանիքի անդամների հետ:

Կինը ոստիկանություն է հրավիրվել եւ պատմել մանրամասները. «Եկավ տուն, ես էլ գործ էի անում: Տեսա, հունից դուրս եկավ, մոր վրա գոռաց, ասեց՝ այս այլմոլորակայինը թող չմնա էստեղ, թող գնա: Հետո մերը վրեն գոռաց, ինքը գնաց: Ասում էի՝ կարո՞ղ ա նորից գա, ինձ սպառնա, իր ծնողին սպանի, մի բան անի: Ես էթլ առիթից օգտվելով զանգեցի ոստիկաններին: Ոստիկանները եկան, ինքն ասեց՝ գնացեք, կսպանեմ ձեզ»:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պատմել են, որ իրենք գնացել են նշված տուն, իրենց է մոտեցել կնոջ ամուսինը՝ Արմեն Հ.-ն, հայհոյանքներ տեղացել ոստիկանների հասցեին, բարձրացել է երկրորդ հարկ, միացրել բենզասղոցը, մոտեցել ոստիկաններին եւ սպառնացել «փրթել»:

Ոստիկաններից մեկը բարձրացել է ծառի բնի վրա եւ մեկ անգամ նախազգուշական օդ կրակել: Ի վերջո, երեք ոստիկաններին հաջողվել է վնասազերծել տանտիրոջը:

Արդեն ոստիկանության բաժնում Արմեն Հ.-ն նշել է, որ նախկինում ազատազրկվել է սպանության փորձի համար:

Պատմելով հոկտեմբերի 11-ի դեպքը, նա նշել է. «Անտանելի ձեւով խմած էի: Գարյաչկի տակ ոստիկանների հետ վիճաբանության մեջ եմ մտել, ձեռքիս «դրուժբա» է եղել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ