News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պայմանավորվել են չչեղարկել հոկտեմբերի 27-ին ծրագրված գագաթնաժողովը, որի ժամանակ պետք է քննարկվի ԵՄ ու Կանադայի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը (CETA)։ «Մենք կոչ են անում բոլոր կողմերին լուծում գտնել։ Դեռ ժամանակ կա»,- ասել է Տուսկը, հայտնում է DW–ն։

Ավելի վաղ այդ նույն օրը Բելգիայի իշխանությունները հայտնել էին, որ ներքաղաքական դիմակայության պատճառով իրենք չեն կարող վավերացնել CETA –ն։ ԵՄ ու Կանադայի միջեւ առեւտրային համաձայնագրերի բոյկոտին բելգիական Վալոնիայից հետո հոկտեմբերի 24-ին միացել է նաեւ երկրի մայրաքաղաքային ռեգիոնը՝ Բրուսելը։ Վալոնիան, հակառակ ԵՄ ճնշմանը, նույնպես մտադիր չէ շտապել պայմանագրի ստորագրման վրա դրած վետոյից։ Այսպիսով, շանսերը, որ ԵՄ-ին ու Կանադային կհաջողվի նախանշված ժամկետում կնքել առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը, օրեցօր նվազում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ