Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը նոյեմբերի 8-ին մոդել Աննա Դուրիցկայային կրկին հարցաքննության է կանչել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով: Այս մասին դատարանի դահլիճից հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Դուրիցկայային նոյեմբերի 8-ին կրկին կանչել՝ հարցաքննության»,- հայտարարել է դատավորը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սպանության պահին Բորիս Նեմցովի հետ եղած Աննա Դուրիցկայան դատարան չի ներկայացել: