News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թմրանյութերի առեւտուր կազմակերպելու մեջ մեղադրվող բրիտանացին հանձնվել է ոստիկանությանը՝ գանգատվելով, որ ամենաորոնվող հանցագործների ցուցակում լինելու բեռը իր համար չափազանց ծանր է, հայտնում է BBC –ն։

53-ամյա Ռոբերտ Ջերարդը Լիվերփուլից հայտնվել է բրիտանական արդարադատությունից թաքնվող անձանց ցուցակում 2014-ի փետրվարին։ Իր փաստաբանի օգնությամբ նա պայմանավորվել է հանդիպել Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցիչների հետ Մանչեսթերում, որտեղ էլ հենց նրան ձերբակալել են։ Նրան արդեն առաջադրվել է մեղադրանք կոկաինի մաքսանենգության նպատակով դավադրության մեջ, նոյեմբերին նա պետք է դատարանի առաջ կանգնի։

Նա Բրիտանիայի ամենաորոնվող հանցագործների ցուցակից երրորդ հանցագործն է, որին ձերբակալել են այս շաբաթ, մինչ այդ Իսպանիայում ձերբակալվել էին երեխաների նկատմամբ սեռական բռնությունների մեջ կասկածվող ՄԵթյո Սեմմոնը ու բռնաբարության համար դատապարտված Մոհամեդ Ալամը։

Ջերարդը փախուստի մեջ էր գտնվում 2013-ի հոկտեմբերից ՝ Ռոթերդամի սրճարանում կատարված խուզարկությունից հետո, որը օգտագործվում է որպես թաքստոց թմրադեղերի առեւտրի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ