ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների կատարման համեմատական վերլուծությունը, որն ուղարկվել է ՄԱԿ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Փաստաթղթում պատկերավոր երեւում են ՍԱՀ-ում կարգավորմանն ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված՝ Ռուսաստանի արած աշխատանքների արդյունքները»,- նշել են նախարարությունում։