News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ձերբակալել են անօթեւան տղամարդու, որը Մոսկվայի կենտրոնում կողոպտել էր բորտուղեկցորդուհուն եւ նրա ընկերուհուն, «360»  հեռուստաալիքի եթերում ասել է իրավապահ մարմիններում աղբյուրը։

Հանցագործությունը կատարվել էր հոկտեմբերի սկբին։ «Պոլյոտ» ավիաընկերության բորտուղեկցորդուհուն եւ նրա ընկերուհուն կողոպտել էին գիշերային ակումբից տուն վերադառնալիս։ Տուն գնալիս նրանք կանգնեցրել էին մի մեքենա, որում երկու կովկասցիներ էին եղել։

Երբ   նրանք ուզել էին վճարել, դիմացի նստատեղին նստած տղամարդը հանել էր դանակը եւ խլել դրամապանակը, ոսկյա շղթան ու iPhone–ը։ Ընդ որում, դրամապանակում եղել էին մի քանի բանկային քարտ, տարբեր արժույթով փող։ Ընդհանուր վնասը կազմել է 383 հազար ռուբլի։

Չարագործներից մեկին ձերբակալել էին հոկտեմբերի 27-ին օդանավակայանում։ Պարզվել էր, որ նա մշտական բնակության վայր չունի։

«Ձերբակալությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 27-ին՝ ժամը 08։30–ին։ Ձերբակալվել է Հայաստանի 22-ամյա քաղաքացի»,– ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։ Հարուցվել է քրեական գործ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարբեր շրջաներում երեկ ծառեր են պոկվել ու տապալվել․ փրկարարները հեռացրել են դրանք ճանապարհների երթևեկելի հատվածից
Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհների երթևեկելի հատվածից...
Վատ եղանակի պատճառով արշավականների խումբը չի կարողացել Աժդահակ լեռն իջնել․ օգնության են հասել փրկարարները
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական...
Հնդկաստանի հարավում մաքսանենգ ալկոհոլ օգտագործած 34 մարդ է մահացել
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան...
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ