News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայկական պատմական հուշարձանները այսօր անպաշտպան են ոչ միայն հանրապետության սահմաններից դուրս, այլեւ բուն Հայաստանում, մամուլի ասուլիսում հայտարարել են հնագետներ Հակոբ Սիմոնյանն ու Արտակ Գնունին:

Նրանց խոսքով, դա տեղի է ունենում մշակութային ժառանգության նկատմամբ պետության անբավարար ուշադրության պատճառով: Միեւնույն ժամանակ, գիտնականները նշել են, որ, օրինակ, հարեւան Իրանում, հայկական մշակութային հուշարձանները գտնվում են պարզապես իդեալական վիճակում, եւ դրանց այցելուների մեծ մասն իրանցիներ են:

Ինչ վերաբերում է Վրաստանին, այնտեղ ոչ թե կործանման, այլ «վրացականացման» գործընթաց է գնում: «Օրինակ, մենք տեղեկություն ստացանք, որ Ախալցխայի Սուրբ Խաչ Երենի եկեղեցին վերածվում է վրացականա կաթոլիկ կենտրոնի: Ներկայումս Հայաստանի մշակույթի նախարարությունը ստուգում է այդ տեղեկությունը, եւ եթե այն հավաստի լինի, նախարարությունը մտադիր է ջանքեր գործադրել, որ այդ եկեղեցին վերածվի հայ կաթոլիկ կենտրոնի, քանի որ հայտնի է, որ Ախալցխան հայ կաթոլիկների բնակավայր է»,- ասել են գիտնականները:

Նրանք նշել են, որ վրացական կողմը համաձայնել է վերականգնել Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցին այն նախագծով, որը կստանա հայկական կողմի հավանությունը:

«Ինչ վերաբերում է Թուրքիային եւ Ադրբեջանին, հայկական հուշարձանների մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանում ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 10 հազար հուշարձաններ, եւ անգամ Եվրոպայի Խորհրդի փորձագետները չեն կարողացել հասնել այդ հուշարձաններին»,- նշել են գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ