News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը դեռեւս չի շփվել մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանի հետ, սակայն նախարարության մասնակցությամբ մի դրվագ նրան սաստիկ վշտացրել է:

Նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ իրեն առայժմ ոչ մի մակարդակով ոչ մի հանդիպում չի առաջարկվել, սակայն 10 օր առաջ ի պատասխան եզակի հուշարձանի ոչնչացման վերաբերյալ իր հաղորդագրությանը՝ նախարարության կայքում հաղորադագրույուն է հայտնվել, որում հնագետին մեղադրել են ստահոդ լուրեր տարածելու մեջ:

Համլետ Պետրոսյանը նշեց, որ խոսքը Մետաքսի ճանապարհի վրա գտնվող եզակի հուշարձանի՝  Սյունիքի մարզի Հարժիսի քարավանատան եւ հին ճանապարհի մասին է: Իր վերջին ուղեւորության ընթացքում մասնագետը հայտնաբերել է, որ 13-րդ դարի պահպանված ճանապարհի 150 մետրը բուլդոզերով փորել են: Իսկ «Ֆեյսբուք»-ում տեղադրած իր զայրալից գրառմանն ի պատասխան Մշակույթի նախարարության կայքում հաղորդագրություն է հայտնվել, որում նշված է, որ Համլետ Պետրոսյանն առաջին անգամ չէ, որ ստահոդ լուրեր է տարածում: Եվ տեղադրել են ոչ այն ռակուրսով արված լուսանկար: Իսկ երբ զանգահարել է նախարարություն՝ հետաքրքրվելու, թե ինչու ճիշտ լուսանկարներ չեն հրապարակում, նրան ասել են. «Դե, հին ճանապարհը վերանորոգել են»:

Հնագետը կարծում է, որ եթե ինքը խնդրի մասին բարձրաձայն հայտարարում է, ապա դրա համար իրեն պետք է շնորհակալ լինել: «Նախարարության գործառույթն ինձ բարոյական քարոզ կարդալը չէ, նրա գործառույթը հուշարձանների պահպանությունն է»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ