News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հիլարի Քլինթոնի՝ նախագահ դառնալու դեպքում ԱՄՆ-ը կարող է նոր խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին նոյեմբերի 8-ին ասել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ շանսեր ունեն Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը, եւ ինչ հնարավոր փոփոխություններ կարող ենք սպասել երկրի արտաքին քաղաքական կուրսում, փորձագետը պատասխանեց, որ ԱՄՆ-ը մեծ պետություն է, եւ անկախ այն հանգամանքից, թե ով է նրա նախագահը, արտաքին քաղաքականության մեջ ընդհանուր առմամբ մեծ փոփոխություններ չեն լինի:

«Բանավեճերի ընթացքում մենք տեսանք, որ Թրամփն ուղղակի պատկերացում չունի, թե ինչ է կատարվում աշխարհում: Երկրորդ հերթին՝ հարցումները ցույց են տալիս, որ Թրամփը այսօրվա դրությամբ հաղթանակի շանսեր չունի: Սակայն Սենատում եւ Կոնգրեսում հանրապետականները կարող են անգամ ամրապնդել իրենց դիրքերը»,- ընդգծեց Մեհրաբյանը:

Նա նշեց, որ դրանից հետեւում է, որ ԱՄՆ-ը Դեմոկրատական կուսակցությունից նախագահ կունենա:  «Կարծում եմ, որ Քլինթոնի նախագահությունը կարող է նոր խթան հաղորդել առաջին հերթին հայ-ամերիկյան հարաբերություններին: Երկրորդ հերթին՝ դա կարող է նոր խթան հաղորդել տարածաշրջանային գործընթացներին, մասնավորապես, ղարաբաղյան կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին, որոնցով Քլինթոնն անձամբ զբաղվում էր պետքարտուղար լինելու լինելու տարիներին»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ