News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մալաթիա քաղաքի Չավուշօղլու թաղամասի Թաշհորոն հայկական եկեղեցու վերանորոգման համար Ստամբուլում ապրող մալաթիացի հայերը որոշել են մզկիթներ կառուցող հիմնադրամի հետ համագործակցել։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝   Թեփեբաշը մզկիթներ կառուցող հիմնադրամը նախորդ տարի հայտարարել էր, թե ստանձնում է Հրանտ Դինքի ծննդավայրի հայկական Թաշհորոն եկեղեցին վերանորոգել, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում իրականացնել այդ որոշումը։

Մզկիթներ կառուցող հիմնադրամի նախաձեռնությանը արձագանքել են Ստամբուլում ապրող մալաթիացի հայերը, ովքեր եկեղեցու վերանորոգման համար ստեղծել են  Malatya-Hay-Der հիմնադրամը։

Մալաթիայի հայերի կողմից ստեղծված հիմնադրամի քարտուղար Խոսրով  Քյոլեդավիթօղլուն նշել է, թե իրենք Թեփեբաշը մզկիթներ կառուցող հիմնադրամի հետ համագործակցելով կլուծեն Մալաթիայի հայկական եկեղեցու վերանորոգման եւ այնուհետ կրոնական արարողությունների համար բացելու հարցը։

Նշենք, որ օրեր առաջ Մալաթիա քաղաքի բնակիչ Սուլթան Քըլըչը մամուլի միջոցով իր անհանգստություն էր հայտնել Թաշհորոն եկեղեցու ճակատագրի վերաբերյալ՝ նշելով, թե եկեղեցում սկսել են հավաքվել հարբեցողները եւ թափառականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ