News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Վերաքննիչ դատարանը մերժեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի ներկայացրած միջնորդությունը դատախազի բացարկի մասին։ Դատարանի  կարծիքով դատախազի գործողությունների հետ համաձայն չլինելը բացարկի հիմք չէ։

Իրավապաշտպանը որպես հիմք նշեց, որ գործի դատախազ Գեւորգ Գեւորգյանը բավարար ջանքեր չի գործադրել ռուսական կողմից իրականացվող գործի հետաքննության մեջ իրավահաջորդների մասնակցության հարցում։ Ի վերջո իրավապաշտպանը նշեց, որ դատախազը հավուր պատշաճի չի ներկայացնում պետության շահերը։

Սաքունցը հավելեց, որ կասկածում է այդ գործով ցանկացած դատախազի անաչառության մեջ։ Դրան ի պատասխան՝ դատավորը հետաքրքրվեց, թե ինչ հետագա քայլեր են ձեռնարկվելու միջնորդության բավարարման դեպքում։ «Այսինքն՝ մենք չդիմե՞նք գլխավոր դատախազություն այլ դատախազ տրամադրելու համար»,– հարցրեց դատավորը։ Այս հարցին կոնկրետ պատասխան չտրվեց։

Տուժողի իրավահաջորդի փաստաբանները դեմ արտահայտվեցին միջնորդությանը։ Դատախազը միջնորդությունը չհիմնավորված համարեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ