News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Ռուսաստանին եւ Հայաստանին մեղադրեց պարտականությունները չկատարելու մեջ։

Նոյեմբերի 18-ին Վերաքննիչ դատարանի նիստում Սաքունցը նշեց, որ զորամասի ինքնակամ լքումն ու Ավեիսյանների սպանությունը պատճառահետեւանքային կապ ունեն, սակայն գործերը հետաքննվել են առանձին–առանձին։ Վալերի Պերմյակովի կողմից զորամասն ինքնակամ լքելու մասին հայկական կողմին հայտնել են մի քանի ժամ անց, այսինքն երբ արդեն հանցագործությունը տեղի էր ունեցել:

Իրավապաշտպանը մանրամասն թվարկեց Պերմյակովի առողջության մասին գործում եղած տվյալները: Նրա խոսքով, ռուսական կողմը տեղեկացված լինելավ այդ մասին, զորակոչել է Պերմյակովին եւ ուղարկել Հայաստան:

Հայաստանի կողմից ռուսական ռազմակայանի նկատմամբ վերահսկողության բացակայությունն ի սկզբանե հղի է վտանգավոր հետեւանքներով: Արդյունքում, Ռուսաստանն ու Հայաստանը չեն կատարել զոհերի կյանքը պահպանելու իրենց պարտավորությունները:

Միաժամանակ, Սաքունցը կարծում է, որ հետաքննությունը բավարար չափով լավ չի կատարվել: Իրավապաշտպանին բացարձակապես պարզ չէ, թե ինչպես հարեւանները չեն լսել կրակոցների ձայնը, ինչպես է Պերմյակովը մի քանի ժամ զբոսնել Գյումրիում եւ այդ ընթացքում նրան ոչ ոք չի տեսել, չեն ֆիքսել նաեւ տեսախցիկները: Հստակեցված չէ, թե ում է պատկանում Պերմյակովի հագուստի վրայի արյունը, նաեւ բավարար չափով ուսումնասիրված չէ  սոցցանցերում Պերմյակովի գրագրությունը:

Սաքունցը ենթադրում է, որ Պերմյակովի հագուստը կարող էին գողանալ եւ օգտագործել: Նրան վստահություն չի ներշնչում նաեւ պնդումը, որ Պերմյակովը մենակ է գործել:

Ավելին, Պերմյակովի ցուցմունքները հակասական են, եւ նպատակ են ունեցել ապացուցել նրա մեղքը, ոչ թե վեր հանել ճշմարտությունը:

Սաքունցն ընդգծել է, որ քննչական փորձաքննություն չի կատարվել դեպքի վայրում, անցկացվել է մակետի վրա: Արդյունքում հստակեցված չեն զոհերի եւ հանցագործի գտնվելու վայրերը, պարզ չէ, թե որքան հեռավորությունից են լսվել կրակոցների ձայները:

Սաքուցնի պնդմամբ, հարեւաններից մեկն աշխատել է ռուսական ռազմակայանում, եւ հանցագործները կարող էին շփոթել տները, սակայն այդ վարկածը չի ստուգվել:

Իրավապաշտպանը պահանջեց չեղարկել դատարանի որոշումը եւ գործն ուղարկել լրացուցիչ քննության՝ Շիրակի մարզի դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ