News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Матч ТВ»  եւ «Eurosport» հեռուստաալինքերի ֆուտբոլային մեկնաբան, Ռուասստանում անգլիական ֆուտբոլի լավագույն մասնագետներից մեկը՝ Ալեքսանդր Ելագինը, NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց, թե ինչու «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին այդպես էլ չի խաղացնում:

Պարոն Ելագին, Դուք մեկնաբանում էի «Մանչեսթերի» վերջին խաղը «Արսենալի» հետ: Այդ խաղին Մխիթարյանը կրկին հայտավորված չէր: Ինչ եք կարծում, ինչո՞ւ նրան հնարավորություն չի տրվում խաղադաշտ դուրս գալ:

Հենրիխը շատ դժվար կացության մեջ է ընկել, քանի որ նրա դիրքում շատ լավ հանդես է գալիս Խուան Մատան, որն այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է: Բացի այդ, Մխիթարյանը վնասվածք ուներ, իսկ Մատան իր հնարավորությունն օգտագործեց: Մոուրինյոն մարզիչ է բնավորությամբ: Նա նախապատվություն է տալիս այն ֆուտբոլիստներին, որոնք որակյալ ֆուտբոլ են ցուցադրում: Մխիթարյանը պետք է դեռ հարմարվի Անգլիային: Նա Բունդեսլիգայում լավագույներից էր, բայց այստեղ ամեն բան այլ է՝ մրցակիցները ուժեղ են ու ամեն խաղում գրեթե պետք է դաշտում մահանալ: Մխիթարյանը դեռ ժամանակ կունենա իրեն դրսեւորելու: Մրցաշրջանը երկար է: Բայց, եթե իմ կարծիքն եք հարցնում, նա իզուր փոխեց Գերմանիան Անգլիայով: Իհարկե, այսպիսի առաջարկներից չեն հրաժարվում, բայց ՄՅՈՒ-ն իր թիմը չէ:

Իսկ Անգլիայում ո՞րն է իր թիմը:

«Արսենալը» կարծում եմ ավելի հարմար թիմ էր, թեեւ այնտեղ էլ շատ ուժեղ մրցակցություն է: Այնտեղ կա հզոր Օլիվյե Ժիրուն: Մխիթարյանը հարձակվող չէ, նա ավելի շատ երկրորդ գծի հարձակման ֆուտբոլիստ է:

Մանչեսթերի մոտ դժվար ժամանակներ են ու նրանք միավորներ չեն ցանկանում կորցնել: Այդ պատճառով փորձարկումներ չեն անում, այլ խաղացնում են նրանց,  որոնք արդեն խաղացված է: Թիմը պետք է գոնե Չեմպինոների լիգա մտնի:

Այդ դեպքում որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե թիմը միավորներ է կորցնում, որեմն այնքան էլ լավ չի խաղում: Ինչո՞ւ հնարավորություն չտալ այլ ֆուտբոլիստներին:

Մխիթարյանի հարցում արդեն ասացի, որ նրա դիրքում լավ է հանդես գալիս Մատան:

Կարծիք կա, որ Մխիթարյանն ու Մոուրինյոն անձնական խնդիր ունեն, կամ բնավորությունները չեն համընկել:

Հիմարություն է: Ոչ մի մարզիչ ինքն իրեն չի վնասի: Եթե նա տեսնում է, որ ֆուտբոլիստը լավ ֆուտբոլ է ցուցադրում, անգամ եթե նրա հետ խնդիր ունի, ինքն իրեն վատություն չի անի: Նույն Մատան Բենիտեսի «Չելսիում» լավագույներից էր, հետո եկավ Մուորինյոն: Նրանց մոտ չստացվեց ու Մատան հեռացավ ՄՅՈՒ: Երբ Մոուրինյոն եկավ «Մանչեսթեր» բոլորը կարծում էին, թե Մատան կհեռանա, բայց տեսեք, որ դարձավ լավագույներից մեկը:

Վստահ եմ, որ Մխիթարյանը դժգոհ է իր գործերից «Մանչեսթերում»: Գերմանիայում  նա լավագույներից էր: Երեւի՝ նա չի մտնում Մոուրինոյի ծրագրերի մեջ: Եթե Մխիթարյանը պետք լիներ Ժոզեին, անձնական խնդիրները դեր չէին խաղա: Իմ կարծիքով դա լրագրողների հորինածն է:

Եթե «Մանչեսթերը» միավորներ կորցնի ու չմտնի Չեմպիոնների լիգա, Մոուրինյոյին կհանե՞ն, թե՞ կթողեն մնա ու թիմ կառուցի:

«Մանչեսթերն» այս պահին 6-րդ տեղում է, միայն 6 միավոր է բաժանում քառյակում հայտնվելուց: Այստեղ շատ բան պարզ կլինի boxing day-ից հետո: Դեռ մրցաշարի կեսը չի անցել: Օրերս նրանք խաղալու են տանը «Ֆեյնորդի» հետ: «Մանչեսթերը» շատ լավ խաղաց «Արսենալի» հետ: Մեկ անգամ սխալվեցին: Ավելի լավ էին խաղում, բայց հաղթանակը չպահեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ