News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանն ուշադիր հետեւում է հետխորհրդային տարածքում տնտեսական ինտեգրացիայի զարգացմանը, սակայն դեռեւս իր համար շահավետ չի համարում ԵՏՄ–ին կամ Մաքսային միությանն անդամակցելը։ Այս մասին ասել է Ուզբեկստանի արտաքին տնտեսական կապերի փոխնախարար Շավքաթ Տուլյագանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ուզբեկստանը այս կամ այն ինտեգրացիոն կազմակերպության անդամ է դառնում առաջին հերթին մեր շահերից ելնելով։ Առաջին եւ գլխավոր առաջնայնությունն այն է, որ  մենք չլինենք մի կառույցում, որը կարող է ազդել Ուզբեկստանում որոշումներ կայացնելու վրա։ Մենք ազատ առեւտրի գոտու եւ ԱՊՀ անդամ ենք։ Մեր մասնագետները խորապես ուսումնասիրել են ԵՏՄ կամ Մաքսային միության անդամակցության հեռանկարները, եւ կարծում ենք, որ անդամակցությունը Ուզբեկստանին առավելություն չի տալիս, ընդհակառակը, կարող է ճնշել մեր որոշ դիրքերը։
Այդ ինտեգրացիոն կառույցների զարգացմանը մենք ուշադիր հետեւում ենք։ Եթե համարենք, որ տնտեսապես մեզ համար որեւէ դժվարություն կամ ճնշում չի ներկայացնի, մենք կդիտարկենք անդամակցության հարցը»,– ասել է Տուլյագանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ