News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում փոխադարձ կապը Գերմանիայում իրականացված կիբերհարձակումների ու «հիբրիդային պատերազմների» ռուսական ռազմավարության միջեւ։ Նման զուգահեռ նա տարել է նոյեմբերի 29-ին, Բեռլինում, գերմանական Deutsche Telekom հեռահաղորդակցային կոնցեռնի վրա ցանցահենների զանգվածային հարձակումից հետո։

«Նման կիբերհարձակումները, նաեւ այն, ինչը հենց ռուսական հայեցակարգում կոչվում է հիբրիդային առճակատում, դարձել է ամենօրյա կյանքի մի մասը»,- ասել է Մերկելը։ Նրա կարծիքով Գերմանիան չի կարող թույլ տալ «իրեն մոլորեցնել» նման հարձակումներով ու պետք է սովորի «ապրել դրանց հետ», հայտնում է AFP–ը։

Այն մասին, թե կոնկրետ ով է կանգնած վերջին կիբերհարձակման հետեւում, Գերմանիայի իշխանություններին դեռ հայտնի չէ, խոստովանեց կանցլերը։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ գերմանական իրավասու մարմինները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի պարզեն այդ հարձակումների աղբյուրը։

Նոյեմբերի 27-ին ու 28-ին ռոութերների աշխատանքում տեխնիկական անսարքությունների են բախվել Deutsche Telekom-ի առնվազն 900 հազար հաճախորդներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ