ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է հաջորդ ֆինանսական տարում 350 մլն դոլարի չափով ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային: Այս գումարը ներառված է պաշտպանական բյուջեի նախագծում:
Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ այս գումարի օգտագործման մասին որոշումը կայացնելու է ԱՄՆ նախագահը, «որեւէ լրացուցիչ պայման նախատեսված չէ»:
Ներկայում Կոնգրեսի երկու պալատների հանձնաժողովներն ավարտել են 2017 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի համաձայնեցումը, իսկ քվեարկությունը նախանշված է այս շաբաթվա վերջին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 600 մլն դոլարի օգնություն է հատկացնելու անվտանգության ոլորտում: