News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար կազմից դուրս մնացած հայտնի դեմքերի հետ միասին նոր կուսակցություն ստեղծել։

Թուրքական Akit TV–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի 11–րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը նոր կուսակցություն ստեղծելու նպատակով Հորդանանում հանդիպել է անգլիացի քաղաքական գործիչների հետ։  Նշվում է, որ Աբդուլլահ Գյուլը Արեւմուտքի հետ շփվում է Անգլիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերի միջոցով։

Աղբյուրը նշել է, թե Աբդուլլահ Գյուլը նոր կուսակցությունը ստեղծելու է Ահմեդ Դավութօղլուի, Բյուլենթ Առընչի, Հուսեյն Չելիքի, Բեշիր Աթալայի, Ալի Բաբաջանի ու Ալի Շահինի հետ միասին։

Այս թեմային է անդրադարձել նաեւ թուրքական Milat պարբերականի համակարգող Սերդար Արսեվենը՝ շեշտելով, թե Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամը ստիպելու է  նոր դեմք առաջադրել, որին կողմ կլինի թե հասարակությունը, թե ընդունելի կլինի Արեւմուտքի կողմից։ Սերդար Արսեվերը նշել է, թե Արեւմուտքը որոշել է Էրդողանի «կապերը ձգել», ինչը Թուրքիային տնտեսական ծանր կացության մեջ է գցելու։  «Ռեջեփ Թայիփ Էրդողանին որպես այլընտրանք հենց Աբդուլլահ Գյուլն է։ Եթե հիմա էլ ասպարեզ չգա, դա կլինի 2017–ին»,–գրել է Milat–ի համակարգողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ