News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով հերթական դատավարությանը պաշտպանական ճառով հանդես է եկել ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Ռամազան Աքյուրեքը, ով Դինքի սպանությունից առաջ Տրապիզոնի նահանգային ոստիկանապետն էր, իսկ սպանության ժամանակ արդեն ոստիկանության հետախուզության պետը, իր պաշտպանական ճառում հայտարարել է, թե ինքը պատասխանատու չէ սպանության համար, քանի որ իրենից կախված ինքն արել է։ Նա Դինքի սպանության մեջ մեղադրել է Ստամբուլի ոստիկանությանը, ինչպես նաեւ կրկին պնդել, որ սպանությունից հետո իրեն զանգահարել է Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեդին Ջերրահը՝ պահանջելով ոչնչնացնել Դինքի սպանության կազմակերպման հետ կապված մի փաստաթուղթ։

«Ջելալեդին Ջերրահը պահանջեց ոչնչացնել այդ փաստաթուղթը՝ պնդելով, թե դա իրենց գլխին փորձանք կդառնա։ Սակայն ես հրաժարվեցի ոչնչնացնել։ Հրանտ Դինքին ուղղված մեծ թվով սպառնալիքների տեղեկություններ ունեինք, որոնք բոլորն էլ ուղարկել են Ստամբուլ։ Չնայած դրան, Ստամբուլի ոստիկանությունը Հրանտ Դինքի անվտանգության ապահովման համար քայլեր չեն ձեռնարկել։ 

Երբ Դինքի սպանության կազմակերպման հետ կապված տեղեկություններ սկսեցին գալ, Ես ընդամենը 2,5 ամսվա աշխատող էի Տրապիզոնում։ Բայց մեղադրականում այնպես է ներկայացված, կարծես ամբողջ ընթացքում ես եղել եմ ոստիկանության հետախուզության պետը ու ամբողջ մեղքը իմ վրա են բարդում։ Երբ ես արդեն ոստիկանության հետախուզության պետ եմ եղել, Դինքի թեմայով տվյալներ չի եկել ինձ, եթե գար, ես միջոցներ կձեռնարկեի»,–ասել է Ռամազան Աքյուրեքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ