News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հրեական խոշորագույն կազմակերպությունների նախագահների համաժողովը Հանուկա հրեական տոնակատարությունները կազմակերպում է Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան հետ միասին։

Haaretz թերթի փոխանցմամբ՝ միջոցառումը կանցնի դեկտեմբերի 14-ին Վաշինգթոնում Թրամփի հյուրանոցում։ Այս որոշումը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հրեական համայնքում։

Նախ որովհետեւ այն քծնության տպավորություն է թողնում՝ նորընտիր նախագահին սիրաշահելու նպատակով։ Երկրորդ, անհասկանալի է, թե հրեական համայնքն ինչու է մուսուլմանական երկրի դեսպանատան հետ կազմակերպում միջոցառում հրեական տոնը նշելու համար։ Հեղինակը դա բացատրում է Իսրայելի ու Ադրբեջանի կառավարությունների մտերիմ հարաբերություններով։ «Ադրբեջանը Իսրայելի համար նավթի գլխավոր մատակարարն է, ու արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով Իսրայելն էլ զենքի հիմնական մատակարարն է Ադրբեջանի համար, որին վերջին չորս տարիներին գրեթե 5 մլրդ դոլարի զենք է վաճառել»,- նշվում է հոդվածում։

Հոդվածում հիշատակված է, որ Ադրբեջանի կառավարությունը միլիոններ է ծախսում Վաշինգթոնում իր շահերը առաջ մղելու ու երկրի իմիջը բարելավելու համար, սակայն կանոնավոր կերպով արժանանում է միջազգային ՀԿ-ների քննադատությանը մարդու իրավունքների խախտումների համար։

Բացի դրանից Բաքվում ծրագրում են Թրամփի հյուրանոց բացել, որի շինարարությունը, ըստ Associated Press–ի, հետաձգվում է «տնտեսական պատճառներով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ