News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձան «Բաց խաղ» առաջնության հաղթողների անունները: Մինչեւ 18 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթեց Marimba թիմը՝ իր Get’n’Go խաղով, իսկ Scratch ծրագրով «Լավագույն խաղ» ճանաչվեց Մասրիկ թիմի Marvel&UnitedForses խաղը: «Լավագույն դիզայն» անվանակարգին արժանացավ VAV թիմի SURVIVER խաղը: Հաղթողները ստացան համապատասխանաբար 350 000, 160 000 եւ 200 000 դրամ դրամական պարգեւներ:

18 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն դիզայն», «Լավագույն սցենար» անվանակարգերում համապատասխանաբար հաղթող ճանաչվեցին B.H.H. թիմի Upper 8 եւ Gradius թիմի Vrun խաղերը՝ արժանանալով 270 000 եւ 200 000 դրամ մրցանակների:

«Այսօր աշխարհը հեղափոխող ամենակարեւոր հատկանիշը ստեղծագործ միտքն է: Այս նախաձեռնության նպատակն է բացահայտել եւ զարգացնել ստեղծագործ երեխաներին, թեւ տալ նրանց գաղափարներին: Ուրախալի է եւ փաստ, որ եթե տարիներ առաջ առաջնությանը մասնակցում էին ոլորտում փորձ եւ անուն ունեցող պրոֆեսիոնալ մասնագետներ, ապա այժմ արդեն դպրոցահասակ մասնակիցները զարմացնում են մեզ իրենց ստեղծագործ լուծումներով»,- ասել է ԻՏՁՄ փոխնախագահ Հայկ Չոբանյանը միջոցառման ժամանակ:

«Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունը 2011 թվականից իրականացվել է ԻՏՁՄ եւ Օրանժ, իսկ այժմ` Ucom ընկերության համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է, ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը: Առաջնության նպատակն է բացահայտել եւ խրախուսել տեխնոլոգիական ոլորտում ներուժ ունեցող երիտասարդներին՝ խաղերի սպառողներից նրանց վերածելով արտադրողների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ