News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» խորագրով։ Հնչեղ է։ Ոչ միայն այն առումով, որ տեղեկություն է պարունակում Հայաստանի՝ արտաքին քաղաքականություն ունենալու մասին, այլ, որ, պարզվում է, այն նաեւ բաղադրիչներ ունի։

Այդ թվում՝ տնտեսական։ Քննարկման ժամանակ հնչել են բազմաթիվ ելույթներ՝ այն մասին, թե ինչպես պետք է գործեն դեսպանները, ինչ անունով ատաշեներ պետք է ավելացվեն դեսպանատներում, ինչպես նրանք պետք է շուկաներ փնտրեն ու կարեւորը՝ գտնեն։ Իրականում Ազգային ժողովում եւ քաղաքականության հետ կապ ունեցող բոլոր հարթակներում պետք է ամեն օր ու ամեն ժամ քննարկում կազմակերպվի ոչ թե արտաքին քաղաքականության առանձին բաղադրիչների, այլ հենց արտաքին քաղաքականության լինելիության մասին։

Որոովհետեւ գոյություն չունեցող մատերիաներն առանձին բաղադրիչներ չեն ունենում։ Հայաստանի արտաքին քաղաքականության լինելիությունն իրականում հավասարեցվել է Հայաստանի՝ որպես պետական կազմավորման լինելիության։ Չկա արտաքին քաղաքականություն, չկա պետություն ու պետականություն։

Իսկ Հայաստանն ունի ոչ թե արտաքին քաղաքականություն, այլ Ռուսաստանի շահից ածանցված ու դրա հանգույն գործող գրասենյակ, որի խնդիրը ոչ թե Հայաստանի՝ որպես պետական կազմավորման շահի ձեւակերպումն ու հետապնդումն է, այլ դրա ծառայեցումը Ռուսաստանին։ Բոլոր հնարավոր միջոցներով։ Իսկ քանի որ դա այդպես է, ու քանի որ Հայաստանն արդեն հանձնվել է ԵՏՄ կոչվող հետադիմությանը, ապա դրանից բխող որեւէ քննարկում այլեւս ոչ միայն անիմաստ է, այլ ինքնանվաստացնող։

Բայց Հայաստանի իշխանությանը թվում է, որ կարելի է շուստրիության կանխավարկածով՝ ԵՏՄ մտնելով, փորձել շուկաներ պոկել մնացյալ աշխարհից։ Ինչպես դեռեւս պոկվում են դրամաշնորհներն ու պետական վարկերը։ Պոկել ու շարունակել վայելել իշխանությունը ԵՏՄ-ում լինելու համար։ Ու մինչեւ Հայաստանի իշխանությունը շարունակում է այդ շուստրիությունը, վարչապետն էլ հայտարարում է, թե փաստ չէ, որ ԵՏՄ-ին չանդամակցելով՝ Հայաստանի վնասներն ավելի մեծ չէին լինի, մեր հարեւաններից Վրաստանը ու չհարեւաններից Ուկրաինան ստանում են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելու հնարավորություն։

Այն հնարավորությունը, որը Հայաստանը կորցրեց՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ առանց վիզայի մուտք գործելով այնտեղ, որտեղ մտնելուց հետո՝ այլ տեղերում, լավագույն դեպքում, քաղաքավարի ժպտում են՝ ցույց տալով համապատասխան տեղը։ ԵՏՄ մտնելով՝ Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլեւ մնացած բոլոր բաղադրիչներն ածանցել է Ռուսաստանից։

Այնպես որ, բարձրագոչ անվանումներով  լսումների փոխարեն՝ Հայաստանի արտաքին տնտեսական կապերի մասին որեւէ հարց քննարկելու համար Հայաստանի խորհրդարանը, լավագույն դեպքում, պետք է հրավիրի ռուս որեւէ չինովնիկի եւ կազմակերպի ոչ թե լսումներ՝ քննարկման իմաստով, այլ լսում՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ