News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած եւ գործում որպես մեղադրյալ կալանավորված, ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակված եւ արդարացված Արթուր Գեւորգյանին թմրանյութ օգտագործելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Գեւորգյանը՝ նշելով, որ բողոքարկման քննությունը, սակայն, հետաձգվել է՝ դատարանի պատրաստ չլինելու պատճառով:

«Հիմա էլ փորձագետի պատասխանն է եկել, որ հնարավոր է, որ անալիզներով ցույց տված լինի, որ ես թմրանյութ եմ օգտագործել, եթե անգամ ինչ-որ մեկը կողքիս ծխել է: Հիմա բողոքարկել ենք էդ որոշումը, տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց նա:

Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած եւ գործում որպես մեղադրյալ կալանավորված, ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակված եւ արդարացված Արթուր Գեւորգյանի նկատմամաբ քննիչը որոշում էրկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, սակայն, դրանից հետո որոշվել էր նրան վարչական պատասխանատվության ենթարկել:

Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ վստահ է, որ սա Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի «ձեռքի գործն է»: Նա պատմել էր, որ Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպից հետո, երբ  իրեն կալանավորել էին, այդ ժամանակ ստուգել են իրեն եւ ըստ ստացված եզրակացության՝ ինքն իբր թմրանյութ օգտագործած է եղել:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական բաժնում Արթուր Գեւորգյանի՝ թմրանյութ օգտագործելու մասով  քննություն էր ընթանում:

Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի գործով հարուցված քրեական գործը կարճվել է՝ ՀՔԾ-ն ոստիկանապետի գործողություններում հանցանք չի տեսել: Հանցանք չի տեսել նաեւ Արթուր Գեւորգյանի գործողություններում, որին որպես մեղադրյալ էին ներգրավել գործում:

Ի դեպ, միջադեպից հետո պաշտոնից ազատված ոստիկանապետը օրեր առաջ վերականգնվել է:

Հիշեցնենք, որ մամուլում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել:  Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ միջադեպից հետո՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ