News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւնում ի աջակցություն «Սասնա ծռերի» երթի մասնակիցներին այսօր` դեկտեմբերի 10-ին, թույլ չտվեցին քայլել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մայթով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ ցուցարարները Մաշտոցի պողոտայից թեքվեցին դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, ոստիկանները փակեցին ճանապարհը` թույլ չտալով քայլել այնտեղով, այլ հորդորեցին քայլել երթեւեկությանը հակառակ: Դեսպանատան շենքն անցնելուն պես ոստիկանները ցուցարարներին հորդորեցին արդեն քայլել փողոցի ձախ մասով:

Ցուցարարները հասել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնում Սասնա ծռերի» բուժվող անդամներին: Երթի մասնակիցները բացականչում են «Սասնա ծռեր», իրենց հետ բերել են «Ազատենք հայրենիքը տականքներից», «Ես հավատում եմ իմ պայքարի ճշմարտացիությանը» գրությամբ պաստառներ, խմբի անդամների լուսանկարներ եւ դրոշակներ:

Երթին միացել է նաեւ Ալեք Ենիգոմշյանը:

Նշենք, որ այսօր Մարդու իրավունքների միջազգային օրն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ