News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուեյլ Մեյրոմի հետ:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունների ներկա մակարդակը։

Մեր հարաբերությունները լավ կգնահատեմ, բայց ոչ` բավարար։ Ահա թե ինչու եմ ես հարաբերությունների խորացման մեջ տեսնում իմ դերը, եւ հենց երեկ այս մասին զրույց ենք ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ։ Ես հսկայական ներուժ եմ տեսնում նաեւ տնտեսական հարաբերություններում։ Կարծում եմ մենք կարող ենք շատ բան անել։ Մենք սպասում ենք Իսրայելում Հայաստանի նոր դեսպանի նշանակմանը, այդ պաշտոնը մինչեւ այժմ թափուր է։ Հնարավոր է երկուսով մենք կարողանանք ինչ-որ բան անել։  

Ինչպիսի՞ն է Իսրայելի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Նրանք ինչ եզրահանգման որ գան, ընդունելի է Իսրայելի համար։ Եթե դա լավ է կողմերի համար, նշանակում է լավ է նաեւ մեզ համար։ Մինսկի խումբը շատ օբյեկտիվ է, եւ փորձում է անել առավելագույնը խնդրի լուծման կապակցությամբ, եւ մենք աջակցում ենք նրանց։  

Հայերն ու հրեաները ցեղասպանության ենթարկված ժողովուրդներ են: Իսրայելի որոշ քաղաքական եւ հասարակական գործիչներ վերջերս կոչ արեցին Իսրայելի կառավարությանն ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք, որ Իսրայելը ներկա փուլում ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Նախեւառաջ պետք է ասեմ, որ Իսրայելը երբեք չի հերքել այն։ Հրեաները առանձնահատուկ զգացմունքայնությամբ են վերաբերում Համաշխարհային առաջին պատերազմի ընթացքում տեղի ունեցածին։ Մենք չենք հերքում, որ զանգվածային կոտորածներ են եղել։ Դժբախտաբար, այս հարցը հայերի եւ թուրքերի միջեւ շատ զգացմունքային է, այն դարձել է քաղաքական խնդիր։ Այդ է պատճառը, որ մենք չենք ցանկանում որոշում ընդունել, թե ինչ է պատահել այդ տարիներին, քանի որ երկու կողմերն ունեն իրենց դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ։ Մենք շատ ենք ցավում կատարվածի համար, բայց չենք ցանկանում մուտք գործել խնդրի քաղաքական հարթություն։ Ահա թե ինչու ենք մենք կարծում, որ երկու կողմերը պետք է նստեն սեղանի շուրջ եւ փաստերի հիման վրա սկսեն հետազոտել, թե ի՞նչ է իրականում պատահել, բաց երկխոսության ձեւաչափով։  Բայց ճիշտ չի լինի ասել, որ Իսրայելը չի ճանաչում պատահածը։ Մենք իսկապես գիտենք, եւ շատ ենք ցավում զանգվածային կոտորածների զոհերի համար։ Իսրայելում շատ մարդիկ կային, որոնք փրկվել էին զանգածային կոտորածներից, մենք նրանց անձամբ ճանաչում ենք։ Մենք շատ պատմություններ ենք լսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել։

Նախորդ տարի Հայաստանը եւ Թուրքիան հարաբերությունների կարգավորման արձանագրություններ ստորագրեցին։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ազդեցություն կունենա հայ-թուրքական սահմանի բացումը բազմաթիվ խնդիրներ ունեցող տարածաշրջանի համար։  

Նախեւառաջ ասեմ, որ Իսրայելը ողջունում է այդ նախաձեռնությունը, բայց այն պետք է շարունակվի։ Մենք այժմ հասկանում ենք, որ դուք չեք կարողանում զարգացնել գործընթացը։ Կարծում եմ, որ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի այս հատվածի համար, հիմնականում Թուրքիայի, Հայաստանի եւ ամբողջ Կովկասի համար։ Մենք շատ ենք ողջունում երկխոսությանը, եւ հուսով ենք, որ այն արդյունավետ կլինի։

Արտասահմանյան մամուլից տեղեկանում ենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի  հարաբերությունները սառել են, արդյոք դա այդպե՞ս է։

Կարծում եմ այո, բայց մեղավորն այստեղ Իսրայելը չէ, այլ թուրքական կողմը։ Նրանք որոշեցին վատացնել հարաբերությունները Իսրայելի հետ, բայց մենք համապատասխան կերպ չենք արձագանքում։ Մեզ համար կարեւոր է լավ հարաբերությունների պահպանումը։ Այդ նրանցով է պայմանավորված, կցանկանա՞ Թուրքիան անել դա, թե` ոչ։ Իրականում, այո, հարաբերություններում որոշակի սառեցում կա։

Եթե դա այդպես է, ապա հնարավո՞ր է, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ որոշակի հարաբերություններ սկսվեն Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների վատացման համատեքստում։

Ոչ, կարծում եմ դրանք տարբեր խնդիրներն են։ Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունները կապված չեն Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերութուննեի հետ:

Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ Իսրայելի դեսպանատուն չկա։ Հնարավո՞ր է, որ առաջիկայում դեսպանատուն հիմվի Երեւանում։

Իհարկե դա հնարավոր է, բայց այդ հարցի լուծումը միայն ինձնով չէ պայմանավորված։ Ես կանեմ առավելագույնը՝ այն իրականացնելու համար։ Երկու երկրներն էլ դեսպանատների կարիք են զգում։ Որպես ոչ-ռեզիդենտ դեսպան, ես կանեմ ամեն ինչ, որ այս խնդիրը լուծվի։

Իսրայելում հայկական բազմադարյա եւ մեծ համայնք գոյություն ունի, միեւնույն ժամանակ մեծ թվով հայաստանցիներ ցանկանում են ավելի հաճախ այցելել Իսրայել, արդյոք հնարավո՞ր է, որ մուտքի արտոնագրման ռեժիմում որոշակի փոփոխություններ կատարվեն։    

Հնարավոր է, բայց մենք այս մասին քննարկում չենք ունեցել։ Երուսաղեմում Հայաստանի պատվո հյուպատոս կա, ով լավ գործ է անում։ Բայց սա իսկապես խնդիր է, երբ Հայաստանի քաղաքացին պետք է Թբիլիսի մեկնի Իսրայելի վիզա ստանալու համար։ Մենք ինչ-որ կերպ պետք է փորձենք լուծենք այս խնդիրը, հնարավոր տարբերակ է, օրինակ՝  վիզայի ստացումը օդանավակայանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ