News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը


Դաշտադեմ ամրոցի պատմությունը լի է գաղտնիքներով եւ անակնկալներով։ Ամրոցը, որը երկրում առավել լավ պահպանվածներից մեկն է, գտնվում է Արագածոտնի մարզում՝ համանուն գյուղի հարավում, եւ քաջ հայտնի է արտասահմանցիների, օրինակ, ֆրանսիացիների շրջանում։

Առաջինը, ինչն աչքի է զարնում ամրոցի մուտքի մոտ, մասնավոր տներն են։ Միջնադարյան հուշարձանի անմիջական հարեւանությունը, թվում է, չէր խանգարում միայն դրանց բնակիչներին, որոնք խորհրդային շրջանում վճռականապես որոշել էին հաստատվել ամրոցի տարածքում։ 

2006 թվականին կառավարությունը գումար հատկացրեց ամրոցի վերանորոգման եւ տեղանքը կողմնակի շինություններից մաքրելու համար։ Աշխատանքների մի մասն, իրոք, ինչ–որ կերպ  իրականացվեց. վերականգնվել է ամրոցի գլխավոր մուտքը եւ տարածքում գտնվող եկեղեցին։ Բացի այդ, տների բնակիչները տեղափոխվել են իրենց համար կառուցված այլ բնակավայրեր։ Հնագետները հանգիստ շունչ քաշեցին, սակայն որոշ կառույցներ ամեն դեպքում դեռ մնացել են։

Դաշտադեմի ամրոցը կարեւոր ամրություն էր, որը պաշտպանում էր Անի քաղաքի արեւելյան մատույցները։ Այն հիմնել են 10-րդ դարում՝ Բագրատունիների օրոք։ Ի սկզբանե այն գերանածածկ կառույց էր, որի հիմքում քառանկյուն հատակագիծն էր, պատմում է հնագետ Աստղիկ Բաբաջանյանը։ 

12-րդ դարում Շադադյանների տոհմի վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին դրան ավելացրել է բազմանիստ եւ կիսակլոր աշխատարկներ։ Այս շինարարության մասին վկայում է աշտարակներից մեկի վրա արաբերեն փորագրությունը։ 

Հետագայում՝ սելջուկներից Հայաստանն ազատագրելուց հետո, ամրոցն անցավ Զաքարյան իշխաններին։ 12-13–րդ դարերում իշխաններն ավարտեցին մեծամասշտաբ շինարարական աշխատանքները։ Կառուցվեց առաջին միջնաբերդը՝ կիսակլոր աշտարակներով, որոնց ավերակները պահպանվել են մինչեւ մեր օրերը։ Զաքարյանների կառավարման շրջանին է վերագրվում նաեւ ամրոցին կից միանավ եկեղեցին, որը կառուցված է կարմիր տուֆից։

Հատկանշական է ամրոցի արեւմտյան մուտքի մոտ 14-րդ դարին պատկանող հայկական արձանագրությունը։ Այն արել է Իվանե Զաքարյանի որդին՝ Աղբուղեն, եւ պատմում է Թալինը գինու հարկից ազատելու նվիրատվության մասին։ 

Հնագետի խոսքով՝ ամրոցը սաստիկ վնասվել էր մոնղոլ-թաթարների արշավանքից։ Հուշարձանի երկրորդ հարկում այսօր էլ երեւում են հրդեհի հետքերը։

15-18–րդ դարերում ամրոցի կյանքի մասին վկայութուններ չկան, սակայն հնագետները պնդում են, որ գտածոները թույլ են տալիս ենթադրել, որ այն կորցրել է իր նախնական ռազմավարական նշանակությունը եւ դարձել է սովորական գյուղական բնակավայր։ 

Ավելի ուշ այն վերականգնվում է 1812 թ., երբ Երևանի պարսիկ խան Հուսեյնը ձեռնարկում է 2-րդ պարսպաշարի կառուցումը՝ բազալտի քարից՝ 8  աշտարակներով։

Ամրոցում տարբեր տարիներին պեղումներ են իրականացվել։ Առաջին անգամ միջնադարյան հուշարձանի հետազոտությամբ 1989–ին զբաղվել է հնագետ Եսայի Ասատրյանը։ Հաջորդ հետազոտական աշխատանքներն իրականացվել են 2005-2006 թվականներին, իսկ 2011-2012 թվականներին Դաշտադեմում աշխատում էր ֆրանսիական արշավախումբը։ Վերջին պեղումներն իրականացվել են 2015–ին։

Այսպիսով՝ պարզվել է, որ ամրոցի հիմքը փորվել է ժայռի վրա։ Պարսպաշարի որոշ քարերի վրա պահպանվել են որմնադիրների նշանները, այդ թվում՝ ոմն քարտաշ Հովհաննեսի գրությունը։

Հնագետները քարածածկ ստորգետնյա մուտք էին հայտնաբերել՝ 15-16 քառ/մ մակերեսով, որի կիրառությունը դեռեւս հայտնի չէ։ Հայտնաբերվել է նաեւ մեծ ջրամբար՝ փորված տուֆի ավազանի մեջ։ Մոտակայքում բնական աղբյուրներ չկան, հետեւաբար, ջուրն հավաքում էին եւ խնայողաբար օգտագործում։ Ամբարի պաշարների քանակի մասին տվյալ չնա, քանի որ այն մինչեւ վերջ մաքրված չէ։

Գտածոների թվում գերազանցապես խեցեղեն եւ աշխատանքի քարե գործիքներ են։ Գտել են նաեւ տարբեր խաչքարեր, տապանաքարերի կտորներ, բրոնզե բաժակներ, դանակի սայրեր, թնդանոթի արկեր եւ ապակե իրեր, մասնավորապես՝ թեւնոցներ։

Ամենահետաքրքիր գտածոներից մեկը պղնձե դրամն է, որը 12-րդ դարի սելջուկյան ֆելս է։

Չնայած ամրոցի նկատմամբ հետաքրքրությանը՝ շատ բան դեռեւս անհայտ է մնում, նշեց հնագետ Բաբաջանյանը։ Այսպես՝ հնագետները դեռ պետք է ցրեն ամրոցի պատմության մասին քարացած առասպելները, միասնական կարծիք չկա նաեւ որոշ շինությունների նշանակության շուրջ։ Դրա համար անհրաժեշտ է շարունակել պեղումները՝ ժամանակակից տեխնիկայի եւ մասնագետների մասնակցությամբ, եզրափակեց հնագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Հայի աչքերով»․ Իռլանդացիները կատակասերներ են. Էլ ո՞վ կարող էր քվեարկել, որ «հնդկահավը» ներկայացնի իրենց երկիրը
Վահան Ստեփանյանը մեկ տարի ապրել է Իռլանդիայում...
«Հայի աչքերով»․ Ավստրալացիներն անկեղծորեն կարծում են, որ հենց կենդանիներն են Երկրի տերերը (ֆոտո)
Դիանա Հակոբյանը 2 տարի ապրել է Թաունսվիլում ու հասկացել է մեկ բան...
Անավարտ պատերազմում ընկածների հիշատակին (մաս 6)
4 օր հայ զինծառայողները երկարատեւ եւ թեժ մարտերում կպաշտպանեն մեր անվտանգությունը, մեր հողերը...
«Հայի աչքերով». Դուբայում եւ Աբու Դաբիում որոշ բանկոմատներ ոսկու ձուլակտորներ են տալիս (Ֆոտո)
Աննա Ղազարյանը արդեն 4 տարի ապրում և աշխատում է Աբու Դաբիում...
Անավարտ պատերազմում ընկածների հիշատակին (մաս 5)
4 օր հայ զինծառայողները երկարատեւ եւ թեժ մարտերում կպաշտպանեն մեր անվտանգությունը, մեր հողերը...
«Հայի աչքերով». Կարեւոր էր Ցեղասպանության թեմայով մագիստրոսական ատենախոսությունը հենց Թուրքիայում պաշտպանել
Մեր ամենամեծ մոլորությունը այն համոզմունքն է, որ բոլոր թուրքերը Հայոց ցեղասպանության մասին լավ իրազեկված են...
Ամենաշատ
Partner news