News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Անձնական կարծիք» նախագիծը։ Ծրագրի շրջանակում նախագծի հեղինակ Անի Աֆյանը տարբեր մասնագիտությունների եւ համոզմունքների տեր հաջողակ մարդկանց առաջարկել է պատասխանել արդիականության 7 զգայուն եւ սուր հարցերին, որոնց չեն կարող միանշանակ պատասխաններ ունենալ։ Իսկ երբ միակ ճիշտ պատասխանը բացակայում է, մնում է միայն սեփական կարծիքը։ Այսպես՝ պարզ բառերով ամենակարեւորի մասին, կյանքի եւ մահվան մասին։

Տիգրան Խզմալյան - կինոռեժիսոր եւ հասարակական գործիչ

Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին

Ես հենց նոր եմ կորցրել մորս, որը երկար եւ տառապալի պայքարում էր հիվանդության դեմ, իսկ վերջին ամիսներին երեխայի պես անօգնական էր։ Բայց իքնս այդ հարցին միանշանակ պատասխան չունեմ, հատկապես երբ խոսքը երեխայի մասին է։ Կարծում եմ, որ երեխան առնվազն մինչեւ 12 տարեկանը, չի կարող եւ չպիտի նման ընտրության առաջ կանգնի։ Սա հենց այն դեպքն է, երբ ես սարսափում եմ եւ անօգնական լռում եմ։

Եթե ես նման իրադրության մեջ հայտնվեի, ես միանշանակ կնախընտրեի էվթանազիան։

Կլոնավորման եւ սեփական պատճեն ունենալու մասին

Կլոնավորումը էթիկայի խնդիր է, այլ ոչ թե բժշկական, եւ իմ կարծիքով այն լուծվում է հենց այդ տեսանկյունից։ Կլոնավորումը միանշանակ թույլատրելի է եւ անհրաժեշտ, երբ խոսքը մարդու կենսականորեն կարեւոր օրգանների փոխպատվաստման մասին է, բայց անթույլատրելի է եւ անհնար անձի պատճենման համար։ Այդ դեպքում խոսքը կենսաբանական տիկնիկի մասի է, որը, միեւնույնն է, ներսից բոլորովին ուրիշ  է լինելու, քանի որ անհատականությունը ձեւավորում են միջավայրն ու դաստիարակությունը, որն անկրկնելի է։

Ես չէի ուզենա կլոնավորվել։ Գոյության ֆիզիկական շարունակության համար երեխաներ կան։ Եթե անհնար է սեփականը ծնել, կարելի է վերցնել մանկատնից եւ դաստիարակել։

Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին

Միանշանակ պատրաստ եմ մահվանից հետո դոնոր դառնալ։ Իսկ եթե շատ է պետք, նաեւ կենդանության օրոք, իհարկե, եթե բժշկական հակացուցումներ չլինեն։

Ես այդ քայլը հումանիզմի բարձրագույն դրսեւորում եմ համարում։

Մահվան վախի եւ հավերժ կյանքի մասին

Փոքր ժամանակ շատ էի վախենում մահից։ Հիմա ունենալով երեխաներ եւ թոռներ՝ բացարձակ չեմ վախենում եւ կարծում եմ, որ մարդը պետք է միշտ դրան պատրաստ լինի։ Անմահությունը սարսափելի անեծք է, դա հիանալի նկարագրված է իմ սիրելի գրքում՝ Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպում։

Աբորտների մասին

Աբորտը միշտ տղամարդկանց մեղքն է, այդ պատճառով միայն կինն իրավունք ունի որոշել, թե ինչ պիտի անի։

Աղքատների եւ ողորմության մասին

Գրեթե միշտ ողորմություն եմ տալիս, եթե մանր եմ ունենում։ Եթե մարդը խնդրում է, նրան պետք է օգնել։

Մեկ խորհուրդ երեխային

Եղի՛ր ով որ կաս։ Դարձի՛ր նա, ինչ կաս՝ չվախենալով եւ հավատալով ինքդ քեզ։

Անձնական կարծիք.Արմեն Աշոտյան՝ Սիրտս ճմլվում է ողորմություն խնդրող երեխաների տեսնելիս 

Անձնական կարծիք.Գայանե Բրեիովա՝ Մեզ ոչ ոք չի պատրաստում մահվանը 

Անձնական կարծիք.Գոռ Գրիգորյան՝ Պատրաստ եմ ինչ–որ մեկի կյանքը դառնալ

Անձնական կարծիք.Վահրամ Սահակյան՝ Ես մի հատ պիտի լինեմ

Անձնական կարծիք.Մարիամ Մերաբովա՝ Մենք պետք է մինչեւ վերջ հոգու համար պայքարենք

Անձնական կարծիք.Գրիգոր Ամատունի՝ Կանայք աբորտից հետո երկար ժամանակ չծնված երեխայի ձայն են լսում 

Անձնական կարծիք.Նազենի Հովհաննիսյան՝ Ինքնասպանության ծանրությունը չպետք է ընկնի երեխայի ուսերին

Անձնական կարծիք.Վահան Արծրունի՝ Անմահությունը հիանալի բան է

Անձնական կարծիք․Զարուհի Հովհաննիսյան՝ Երբեք չլինես սպառող

Անձնական կարծիքԷվելինա Գասպարյան՝ Գալիս է ժամանակը, երբ մահը ցանկալի է դառնում

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ