News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Անձնական կարծիք» նախագիծը։ Ծրագրի շրջանակում նախագծի հեղինակ Անի Աֆյանը տարբեր մասնագիտությունների եւ համոզմունքների տեր հաջողակ մարդկանց առաջարկել է պատասխանել արդիականության 7 զգայուն եւ սուր հարցերին, որոնք չեն կարող միանշանակ պատասխաններ ունենալ։ Իսկ երբ միակ ճիշտ պատասխանը բացակայում է, մնում է միայն սեփական կարծիքը։ Այսպես՝ պարզ բառերով ամենակարեւորի մասին, կյանքի եւ մահվան մասին։

Վահրամ Սահակյան - գրող, դրամատուրգ

Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին

Վատ եմ վերաբերում այդ օրենքին: Երեխան չի կարող նման որոշում կայացնել: 

Կլոնավորման եւ սեփական պատճեն ունենալու մասին

Վատ եմ վերաբերում: Հիմա էնքան անասուն կա ու մի հատ էլ դրանց կլոնավորե՞ն: 

Չէի ցանկանա կլոնավորված լինել: Ես մի հատ պիտի լինեմ, իմ պասպորտի մեջ գրված է одна штука:

Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին​

Եթե մարդու կյանք կարելի է փրկել՝ ինչո՞ւ ոչ։

Մահվան վախի եւ հավերժ կյանքի մասին​

Մահից բոլորն են վախենում, իսկ ես հավերժ երիտասարդ եմ։ Իսկ անմահությունն այն է, որ մահից հետո քեզ շարունակում են հիշել քո լավ գործերով։ 

Աբորտների մասին

Աբորտը համարում եմ սպանություն, բայց արգելել չի կարելի, դա արդեն պետք է թողնել մարդու խղճի վրա։

Աղքատների եւ ողորմության մասին

Եթե չեն ուզում՝ տալիս եմ։

Մեկ խորհուրդ երեխային

Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Այսինքն՝ քո կյանքով ապրիր, քո ճանապարհը բաց, դու ուրիշ մարդ ես, ես ուրիշ։

Անձնական կարծիք.Արմեն Աշոտյան՝ Սիրտս ճմլվում է ողորմություն խնդրող երեխաների տեսնելիս 

Անձնական կարծիք.Գայանե Բրեիովա՝ Մեզ ոչ ոք չի պատրաստում մահվանը 

Անձնական կարծիք.Գոռ Գրիգորյան՝ Պատրաստ եմ ինչ–որ մեկի կյանքը դառնալ

Անձնական կարծիք.Տիգրան Խզմալյան՝ Եթե մարդը խնդրում է, նրան պետք է օգնել 

Անձնական կարծիք.Մարիամ Մերաբովա՝ Մենք պետք է մինչեւ վերջ հոգու համար պայքարենք

Անձնական կարծիք.Գրիգոր Ամատունի՝ Կանայք աբորտից հետո երկար ժամանակ չծնված երեխայի ձայն են լսում 

Անձնական կարծիք.Նազենի Հովհաննիսյան՝ Ինքնասպանության ծանրությունը չպետք է ընկնի երեխայի ուսերին

Անձնական կարծիք.Վահան Արծրունի՝ Անմահությունը հիանալի բան է

Անձնական կարծիք․Զարուհի Հովհաննիսյան՝ Երբեք չլինես սպառող

Անձնական կարծիքԷվելինա Գասպարյան՝ Գալիս է ժամանակը, երբ մահը ցանկալի է դառնում

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ