News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Անձնական կարծիք» նախագիծը։ Ծրագրի շրջանակում նախագծի հեղինակ Անի Աֆյանը տարբեր մասնագիտությունների եւ համոզմունքների տեր հաջողակ մարդկանց առաջարկել է պատասխանել արդիականության 7 զգայուն եւ սուր հարցերին, որոնք չեն կարող միանշանակ պատասխաններ ունենալ։ Իսկ երբ միակ ճիշտ պատասխանը բացակայում է, մնում է միայն սեփական կարծիքը։ Այսպես՝ պարզ բառերով ամենակարեւորի մասին, կյանքի եւ մահվան մասին։

Զարուհի Հովհաննիսյան - լրագրող, հրապարակախոս, ակտիվիստ

Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին

Այս հարցը շատ զգայուն ու բարդ հարց է, անգամ իրավապաշտպանների համար, քանի որ բախվում է մարդու կյանքի իրավունքի հետ։

Շատ դժվար է որոշում կայացնել այդ կյանքից զրկելու մասին, բայց նաև կյանքի որակի խնդիրը դիտարկվում է որպես առաջնային։Այս գործընթացում վճռորոշ է լինում ծնողների կարծիքը և ոչ թե երեխայի, միաժամանակ էվթանազիա իրականացվում է այն երեխաների նկատմամբ, որոնք տառապում են անբուժելի հիվանդությամբ և ապրում են մշտական հոգեկան ու ֆիզիկական ցավի աշխարհում։

Էստեղ նաև որոշիչ է լինում բժիշկների խոսքը, թե որքանով անելանելի է երեխայի վիճակը, արդյո՞ք հիվանդության բուժումն անհնարին է, թե այնուամենայնիվ կա որոշակի հույս։ Սակայն այստեղ ևս անելանելիության վերաբերյալ վերջնական պատկեր արձանագրելը կարծում եմ խիստ վիճելի է։ Չէ՞ որ բժշկությունը զարգանում է, և բազմաթիվ հիվանդություններ, որոնք համարվում էին անբուժելի, այժմ հաղթահարելի են։

Ըստ օրենքի երեխայի հետ աշխատում են նաև հոգեբանները, որոնք տալիս են եզրահանգում, արդյոք երեխան գիտակցո՞ւմ է, թե այդ քայալն ինչի կբերի։ Այ այդտեղ ես խիստ կասկածում եմ, որ երեխան կարող է պատկերացնել, թե ինչ է մահը, կամ ինչ կկատարվի իր հետ։ 

Սա նաև էթիկակակն խնդիր է, ու գալիս է հասարակության պատկերացումներից։ Օրինակ հիտլերյան ֆաշիզմը նոր արիական ռասա ստեղծելու տեսլական ուներ և բոլոր տիպի խնդիրներ ունեցող երեխաներին ու մարդկանց ուղղակի ոչնչացնում էր։ Դա, իհարկե ծայրահեղ դրսևորում է, բայց արդյո՞ք մենք երաշխավորված ենք նման դրսևորումներից, մանավանդ այժմ, երբ աշխարհում նկատվում է ազգայնամոլության դրսևորումների աճ։ 

Այսպիսով միանշանակ պատասխան չունեմ, արդյո՞ք մանկական  էֆթանազիան արադարացված է, թե ոչ և ինչ դրսևորումներ կարաող է ունենալ հետագայում։

Կլոնավորման եւ սեփական պատճեն ունենալու մասին

Գիտությունը զարգանում է և մարդու գայթակզությունը ստեղծել իր նմանակին, շատ մեծ է։ Գիտնականներին ես հասկանում եմ, այս փորձերը, իսկապես ֆանտաստիկայի ժանրից են և երբեմն անսահման հետաքրքիր։

Բայց կա հարցի նաև էթիկական ընկալումը, թե ինչ արժե մարդու կյանքն ընդհանրապես և ինչու՞ պետք է մի կողմից այդ կյանքը խլել՝ պատերազմներով, սոցիալական խիստ բևեռացմամբ ու այլ անմարդկային մեթոդներով, սակայն մյուս կողմից ստեղծել կլոններ։ Էստեղ է հիմնական հարցադրումը, ինչու՞ անել դա։

Մյուս կողմից երբեմն խոսվում է նրա մասին, որ կլոնավորումը հնարավորություն կտա մարդուն ունենալ նմանակ, որից կարելի է վերցնել օրգաններ։ Այս դեպքում արդեն մարդու կողմից ստեղծված մարդն ունի՞ արդյոք անհատականություն, նրա մարմինը իր սեփականությո՞ւնն է, թե ոչ։ Եթեթ ոչ, ապա նա դառնում է որոշակիորեն հումք, որն ինձ համար խիստ անընդունելի է։

Մարդու մամնի օգտագործումը, իր կամքին հակառակ՝ ցանկացած նպատակով, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։

Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին

Սա շատ մարդասիրական քայլ է: Ես կցանկանայի որևէ մեկին կյանքի նոր որակ պարգևել նաև իմ կյանքի ավարտից հետո։

Սակայն ինձ համար սարսափելի տխուր է աշխարհի այժմյան պատկերը օրգանների առևտրի սև շուկայի վերաբերյալ։ Սարսափելի է գիտակցել, որ գիտության զարգացմանը զուգընթաց մենք ապրում ենք էթիկական հետընթաց՝ պատերազմական ու ճգնաժամային գոտիների ու իրավիճակների առաջացմամբ, ծայրահեղ բևեռացմամբ ու սոցիալական անհավասարությամբ մենք ստեղծում ենք պարարտ հող՝ թրաֆիքիքնգի, սև շուկայում օրգանների վաճառքի ու անօրինական շրջանառության համար։

Հաճախ կոնֆլիկտի գոտիներում, որտեղ մարդու իրավունքի տեսանկյունից վիճակն անվերահսկելի է ու մարդու կյանքը ոչինչ չարժե, լինում են բռնի գործողություններ հենց օրգանների ապօրինի հանմամբ և սև շուկայում վաճառքի մասով։ Անցած տարի եղան որոշակի բացահայտումներ Սիրայից Թուրքիա տեղափոխվախ փախստականների շրջանում, որոնց ենթարկել էին նման վիրահատությունների, իսկ նրանց օրգանները հայտնվել էին ապօրինի տրանսպլանտացիա իրականացնող կլինիկաներում։

Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ գնում են օրգանների վաճառքի՝ ընդամենը սոսցիալական ամենատարրական կարիքները հոգալու համար։ Եվ զարհուրելի է գիտակցել, որ մեկ փրկված կյանքը կարող է լինել մյուսի կյանքի կամ այդ կյանքի որակի վատթարացման հաշվին։ Ես կցանկանայի, որ դա լինի մարդկանց կամքով, մարդասիրության արդյունքում, այլ ոչ ստիպողաբար, կամ կարաիքից դրդված։ 

Մահվան վախի եւ հավերժ  կյանքի մասին

Շատ փիլիսոփայորեն եմ վերաբերվում մահվանն ընդհանրապես, քանի որ բավականին հումորով եմ վերաբերվում նաև կյանքին։ Ինձ համար կյանքն ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ստեղծագործությունը։ Իսկ ստեղծագործությւոնը դա շարժում է, անցում մի վիճակից՝ մյուսը։ Այս տեսանկյունից մահը ևս ստեղծագործություն է, և ես կցանկանամ հաղորդակից լինել այդ ստեղծագործությանը ևս։ Կրևորն այն է, որ այդ ստեղծագործությունը լինի բնական, հարմոնիկ, բռնության ու դաժան տեսարաններից դուրս։ Այ այդ մահից ես չեմ վախենում և կընդունեմ ժպիտով։ 

Աբորտների մասին

Աբորտների թեման այսօր շարունակում է մնալ ամենասուր թեմաներից մեկը։ Ո՞րն է ձեր կարծիքը աբորտի արգելքի վերաբերյալ։ Աբորտի արգելքն ամենևին չի կրճատում աբորտների թիվը։ Ասեմ ավելին, այդ արգելքն առավել խոցելի է դարձում կնոջ առողջությունը, քանի որ հղիությունն ընդհատելու որոշում կայացրած կինը դիմում է իր առողջության համար ոչ ապահով միջոցների։

Կա վիճակագրություն, որ ամբողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 150 հազար կին մահանում է անհաջող աբորտի հետևանքով։ Այդպիսով, ոչ թե պետք է աբորտն արգելել, այլ գործուն քայլեր ձեռնարկել հասարակությանը կրթելու ուղղությամբ, որպեսզի կանանց իրավունքների վերաբերյալ կարծրատիպային մոտեցումներն ու վերաբերմունքը փոխվի։ Ի վերջո այդ երեխայի հանդեպ սոցիումի պատասխանատվությունը և պարտավորությունները շատ փոքր են։

Եթե հասանելի լինեն հակաբեզմնավորիչ միջոցները, կինը ևս չի նախընտրի իր առողջությունը վտանգելով ընդհատել հղիությունը։ Այստեղ մենք կրթության ու աջակցության խնդիր ունենք, որը ևս չենք կատարում, որպես սոցիում, փոխարենը՝ փորձում ենք կամ արգելել աբերտը, կամ էլ դատապարտել այն կանանց, որոնք գնում են այդ քայլին։

Աբորտ անելը կնոջ իրավունքն է, նա է կրելու այդ երեխային, նա է հիմնականում պահելու, մեծացնելու, կերակրելու ու կրթելու նրան։ Եթե նա ինչ-ինչ պատճառով դա անել չի կարող, եկեք մտածենք պատճառների մասին, այլ ոչ ստիպենք, որպեսզի նա պարտադրաբար դա անի։

Աղքատների եւ ողորմության մասին

Գիտեք, ես փորձում եմ ոչ թե ողորմություն տալ, այլ կիսվել իմ եկամտի որոշ մասով կարիքավորի հետ։

Սակայն ինձ համար առավել նախընտրելի է փոխել հասարակության պատկերն ու պատկերացումը սոցիալական արդարության մասին, մարդու համար հնարավորություն ստեղծելը, բարձրացնելն ու ինքնուրույնացնելը, որպեսզի նա ապրի արժանապատիվ կյանքով։ Ողորմություն տալու պրոցեսը սիրելը, նշանակում է հաշտվել առկա սոցիալական պատկերի հետ, չընդվզել ծայրահեղ աղքատության ու բևեռացման դեմ և այդ մարդատյաց համակարգում կեղծ բարեսրտություն խաղալ։ Ես նման դիրք ստանձնելու ցանկություն չունեմ։ 

Մեկ խորհուրդ երեխային

Եղիր ստեղծագործ ու ազատ մարդ: Երբեք չլինես սպառող։

Անձնական կարծիք.Արմեն Աշոտյան՝ Սիրտս ճմլվում է ողորմություն խնդրող երեխաների տեսնելիս 

Անձնական կարծիք.Գայանե Բրեիովա՝ Մեզ ոչ ոք չի պատրաստում մահվանը 

Անձնական կարծիք.Գոռ Գրիգորյան՝ Պատրաստ եմ ինչ–որ մեկի կյանքը դառնալ

Անձնական կարծիք.Տիգրան Խզմալյան՝ Եթե մարդը խնդրում է, նրան պետք է օգնել 

Անձնական կարծիք.Վահրամ Սահակյան՝ Ես մի հատ պիտի լինեմ

Անձնական կարծիք.Մարիամ Մերաբովա՝ Մենք պետք է մինչեւ վերջ հոգու համար պայքարենք

Անձնական կարծիք.Գրիգոր Ամատունի՝ Կանայք աբորտից հետո երկար ժամանակ չծնված երեխայի ձայն են լսում 

Անձնական կարծիք.Նազենի Հովհաննիսյան՝ Ինքնասպանության ծանրությունը չպետք է ընկնի երեխայի ուսերին

Անձնական կարծիք․ Էվելինա Գասպարյան՝ Գալիս է ժամանակը, երբ մահը ցանկալի է դառնում

Անձնական կարծիք. Վահան Արծրունի՝ Անմահությունը հիանալի բան է

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ