News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Անձնական կարծիք» նախագիծը։ Ծրագրի շրջանակում նախագծի հեղինակ Անի Աֆյանը տարբեր մասնագիտությունների եւ համոզմունքների տեր հաջողակ մարդկանց առաջարկել է պատասխանել արդիականության 7 զգայուն եւ սուր հարցերին, որոնք չեն կարող միանշանակ պատասխաններ ունենալ։ Իսկ երբ միակ ճիշտ պատասխանը բացակայում է, մնում է միայն սեփական կարծիքը։ Այսպես՝ պարզ բառերով ամենակարեւորի մասին, կյանքի եւ մահվան մասին։

Մարիամ Մերաբովա​ - երգչուհի

Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին

Գիտեմ, որ շատերը ընդհանրապես չափազանց խիստ են վերաբերվում էվթանազիային, իսկ մանկականին՝ առավել եւս: Կարծում եմ, որ նման որոշման կայացումը հաստատ չպետք է երեխային վերապահվի: 

Ընդհանրապես ես դեմ եմ: Դեմ եմ, քանի որ մենք հոգու համար պետք է մինչեւ վերջ պայքարենք: Գլխավոր սպեղանիներն են՝ հույսը, հավատը եւ սերը: Մինչեւ վերջին շունչը:

Կլոնավորման եւ սեփական պատճեն ունենալու մասին

Դեմ եմ մարդու կլոնավորմանը: Դրա մեջ բացարձակապես իմաստ չեմ տեսնում, բայց, ասենք, հիվանդ օրգանը փոխարինելու համար որեւէ առանձին օրգանի կլոնավորումը հետաքրքիր թեմա է եւ ուշադրության ու զարգացման արժանի: Միայն թե, դրան պետք է խելամտորեն մոտենալ: 

Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին

Ես դոնորությանը կողմ եմ:

Ես հավատացյալ եմ, ավելի շատ հոգուն, քան մարմնին եմ հավատում: Մարմինը մեր հոգու սոսկ սկանֆանդրն է, եւ երբ իմ հոգին լքի մարմինս, եւ ինչ-որ օրգան մեկ այլ մարդու հարկավոր լինի, որը դեռեւս երկրի վրա է, ապա ինչու ոչ: Իհարկե, դեմ չեմ: 

Մահվան վախի եւ հավերժ կյանքի մասին

Կարծում եմ, որ Տերը Երկրի վրա ամեն ինչ հրաշալի է կառուցել՝ այդ թվում ծնվելու եւ հեռանալու հարցը:

Իհարկե, մահից վախենում եմ: Վախենում եմ ֆիզիկական եւ հոգեւոր տառապանքից: Շատ եմ վախենում երեխաներիս ժամանակից վաղ լքելուց, բայց կարծում եմ՝ Աստված է որոշում, թե երբ հեռանամ, եւ ես պետք է ընդունեմ այն ամենն, ինչ նա է տալիս, որովհետեւ այն, ինչ նա տալիս է, գուցե ինձ համար անհասկանալի է, բայց դա այն ամենի լավագույնն է, որ նա կոնկրետ ինձ կարող է տալ: 

Աբորտների մասին

Առաջին հերթին խոսենք արգելքի մասին: Յուրաքանչյուր արգելքի մեջ արդեն սխալի բաժին կա:

Անհնար է աբորտներն արգելել: Մշտապես խախտումներ կլինեն, երեւան կգան մեծ թվով խնդիրներ: Դա անիմաստ է եւ սխալ: Իսկ ահա հասարակության բարոյական նորմերի ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել: Դրանով պետք է պետությունը զբաղվի: 

Ընդհանրապես դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, եւ յուրաքանչյուրն ինքն էլ պետք է իր ընտրության համար պատասխան տա:

Աղքատների եւ ողորմության մասին

Ողորմություն եմ տալիս, երբ հոգեւոր մղում է առաջանում: Ձգտում եմ ոչ մի բան հանուն նշելու չանել: Ես միշտ նայում եմ դեմքերին, եւ եթե խթան է առաջանում, հաճույքով տալիս եմ:

Ընդհանրապես բարեգործությունը շատ նուրբ գործ է: Երբեմն մեկին օգնելիս վախենում ես ինչ-որ բանով նրա արժանապատվությունը չվիրավորել, չներխուժել նրա կյանքի մեջ: 

Մեկ խորհուրդ երեխային

Հարկավոր է խղճի մտոք ապրել, հարկավոր է Աստծո հետ ապրել եւ անպայման սրտիդ ձայնը լսել: Քո մեջ սերը բացահայտել՝ քո եւ մարդկանց նկատմամբ:

Եթե սեր կա, եթե «սիրիր…» պատվիրանը կատարվել է, ապա մյուս պատվիրանները մեխանիկորեն կպահպանվեն: Եթե քո մեջ սեր բացահայտես, դու չես կարողանա ո՛չ խաբել, ո՛չ գողանալ, ո՛չ այլ վատ բան անել:

Անձնական կարծիք.Արմեն Աշոտյան՝ Սիրտս ճմլվում է ողորմություն խնդրող երեխաների տեսնելիս 

Անձնական կարծիք.Գայանե Բրեիովա՝ Մեզ ոչ ոք չի պատրաստում մահվանը 

Անձնական կարծիք.Գոռ Գրիգորյան՝ Պատրաստ եմ ինչ–որ մեկի կյանքը դառնալ

Անձնական կարծիք.Տիգրան Խզմալյան՝ Եթե մարդը խնդրում է, նրան պետք է օգնել 

Անձնական կարծիք.Վահրամ Սահակյան՝ Ես մի հատ պիտի լինեմ

Անձնական կարծիք.Գրիգոր Ամատունի՝ Կանայք աբորտից հետո երկար ժամանակ չծնված երեխայի ձայն են լսում 

Անձնական կարծիք.Նազենի Հովհաննիսյան՝ Ինքնասպանության ծանրությունը չպետք է ընկնի երեխայի ուսերին

Անձնական կարծիք.Վահան Արծրունի՝ Անմահությունը հիանալի բան է

Անձնական կարծիք․Զարուհի Հովհաննիսյան՝ Երբեք չլինես սպառող

Անձնական կարծիքԷվելինա Գասպարյան՝ Գալիս է ժամանակը, երբ մահը ցանկալի է դառնում

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ