News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Անձնական կարծիք» նախագիծը։ Ծրագրի շրջանակում նախագծի հեղինակ Անի Աֆյանը տարբեր մասնագիտությունների եւ համոզմունքների տեր հաջողակ մարդկանց առաջարկել է պատասխանել արդիականության 7 զգայուն եւ սուր հարցերին, որոնք չեն կարող միանշանակ պատասխաններ ունենալ։ Իսկ երբ միակ ճիշտ պատասխանը բացակայում է, մնում է միայն սեփական կարծիքը։ Այսպես՝ պարզ բառերով ամենակարեւորի մասին, կյանքի եւ մահվան մասին։

 Գրիգոր Ամատունի - բժիշկ

Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին

Ես դեմ եմ այդ օրենքին։ Հիպոկրատի երդումից. «Ես չեմ տա մահաբեր դեղորայք ինձանից այն խնդրողին եւ մատնացույց չեմ անի նման մտահաղացման իրագործման ճանապարհը։ Նույն կերպ էլ ոչ մի կնոջ վիժեցնող հաբեր չեմ հանձնի»։

Երեխան իրավունք չունի որոշել. նա ինքնուրույն չի եկել այս աշխարհ, եւ նա չպիտի որոշի, թե ինչպես վարվի իրեն նվիրված կյանքի հետ, քանի որ նա դեռ հիմար է եւ գրեթե չի ճանաչում կյանքը։ Եթե, իհարկե, նա հոգեպես առողջ է։

Կլոնավորման եւ սեփական պատճեն ունենալու մասին

Ես դեմ եմ կլոնավորմանը։ Միայն սիրով եւ բնական ճանապարհով ծնված երեխաները հոգի ունեն, ունակ են բարի զգացմունքներ եւ հարուստ հույզեր ապրել։

Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին

Բացասաբար եմ վերաբերվում։ Մարդն օրգանի փոխպատվաստումից հետո հաշմանդամ է դառնում եւ ուղղակի գոյատեւում է՝ ապրելով իմունոդեպրեսանտների վրա, դա կյանք չէ։ Փոխպատվաստումը թույլատրելի է միայն միաբջիջ երկվորյակների դեպքում։

Մահվան վախի եւ հավերժ կյանքի մասին

Չեմ վախենում, արդեն տեսել եմ այն։ Անմահություն չեմ ուզում։ Ձանձրալի է այդքան երկար ապրել, բացի այդ, այդքան անելիք էլ չկա։

Աբորտների մասին

Դեմ եմ։ Ելնելով նույն այդ Հիպոկրատի երդումից։ Պետք է հիշել, որ արդեն երրորդ շաբաթվանից սկսած՝ պտուղն ուղեղ ունի։

Բացի այդ, կանայք աբորտից հետո երկար ժամանակ լացի ձայն են եւ չծնված երեխայի կշտամբանքն են լսում։ Անգամ ծերունական տկարամտության վիճակում փնտրում ու սպասում են նրան։

Աղքատների եւ ողորմության մասին

Հազվադեպ, եթե միայն դիմագծերը բարի են։ Աշխատանքին ստորացումը նախընտրող մարդն արժանի չէ օգտվել ուրիշի աշխատանքից։ Դա գողության է նման։

Մեկ խորհուրդ երեխային

Կյանքդ արժանապատվորե՛ն ապրիր, պատվի, բարու, ազնվության, ջանասիրության օրենքներով, մարդկանց համար ինչ–որ բարի եւ պիտանի բան ստեղծելով։ Մի՛ գողացիր եւ հիշի՛ր մահվան մասին, որպեսզի մահանաս հանգիստ, եւ որպեսզի շրջապատում տխրեն՝ լսելով քո անունը եւ բարի խոսքով հիշեն քեզ։

Անձնական կարծիք.Արմեն Աշոտյան՝ Սիրտս ճմլվում է ողորմություն խնդրող երեխաների տեսնելիս 

Անձնական կարծիք.Գայանե Բրեիովա՝ Մեզ ոչ ոք չի պատրաստում մահվանը 

Անձնական կարծիք.Գոռ Գրիգորյան՝ Պատրաստ եմ ինչ–որ մեկի կյանքը դառնալ

Անձնական կարծիք.Տիգրան Խզմալյան՝ Եթե մարդը խնդրում է, նրան պետք է օգնել 

Անձնական կարծիք.Վահրամ Սահակյան՝ Ես մի հատ պիտի լինեմ

Անձնական կարծիք.Մարիամ Մերաբովա՝ Մենք պետք է մինչեւ վերջ հոգու համար պայքարենք

Անձնական կարծիք.Նազենի Հովհաննիսյան՝ Ինքնասպանության ծանրությունը չպետք է ընկնի երեխայի ուսերին

Անձնական կարծիք.Վահան Արծրունի՝ Անմահությունը հիանալի բան է

Անձնական կարծիք․Զարուհի Հովհաննիսյան՝ Երբեք չլինես սպառող

Անձնական կարծիքԷվելինա Գասպարյան՝ Գալիս է ժամանակը, երբ մահը ցանկալի է դառնում

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ