Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում քննարկվում է խորհրդարանի Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը։

Նրա թեկնածությունը ներկայացրել է նույն խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։