News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

24-ամյա Լեւոն Գյուլնազարյանի մոտ հայտնաբերվել է երիկամի քաղցկեղ, նրան անհապաղ բուժօգնություն է  հարկավոր, որի համար ընտանիքն անհրաժեշտ գումար չունի: NEWS.am-ի հետ զրույցում Լեւոնի կինը՝ Մարիամը, պատմեց, որ ամոսնուն ահրաժեշտ է անցնել  քիմիաթերապիայի 5 կուրս, որը թանկ արժե:

«Գնացինք հիվանդանոց, որպեսզի ստուգվենք՝ ինչու  երեխաներ չունենք եւ պարզվեց ամենասարսափելին: Երիկամի վրա ուռուցք հայտնաբերվեց, այն էլ տարածված մետաստազներով»,-ասաց նա:

Մարիամը նշեց, որ նշանակվել է 4-6 կուրս քիմիաթերապիա, առաջինն արվել է հարազատների օգնությամբ:

«Ամեն կուրսն արժե մոտ 350 000 դրամ: Մենք կյանքից մեծ սպասելիքներ ունեինք եւ հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասաց նա:

Լեւոն Գյուլնազարյանին օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկում Մարիամ Տեր-Պողոսյանի անունով բացված հաշվեհամարներին:

ArCa  4355053922302320

AMD -220491811224000

RUR- 220491810044958

 EUR- 220491810119002

 USD -220491810317001 SWIFT code : AGCAAM22

Կամ զանգահարել 099 345641 հեռախոսահամարին:

Տպել
Ամենաշատ