News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս պահին նոր միջազգային համակարգ է ստեղծվում. 3 պետություն՝  ԱՄՆ–ը, Ռուսաստանը եւ Չինաստանը, դառնում են նոր աշխարհաքաղաքական համակարգի կենտրոնները։ Այս մասին հունվարի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում նման բան դեռ չէր եղել։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի դերի հետ կապված սպասումներին՝ Սաֆրաստյանը նշեց, որ ոչ մի դրական ակնկալիք լինել չի կարող։ «Ես վստահ եմ, որ Թուրքիան ժամանակ առ ժամանակ կփորձի Ղարաբաղի հարցն օգտագործել սեփական քաղաքականության խնդիրների լուծման համար։ Այսինքն՝ եթե Անկարան համարի, որ անհրաժեշտ է սրել իրավիճակը եւ Ադրբեջանին սահմանային ագրեսիայի սադրել, կարծում եմ, նա կդիմի նման քայլի»,– ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ