News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

  ԱՄՆ վերնախավի մի մասը՝ Թրամփի ղեկավարությամբ որոշել է փոխել ռազմավարությունը ու կենտրոնացնել հարվածի ուղղությունն Իրանի ու Չինաստանի վրա։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Նրա խոսքով, Դոնալդ Թրամփը կփորձի կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Ամերիկյան վերնախավում տեղի է ունեցել որոշակի պառակտում, քանի որ մի մասը համարում է, որ հաջողության պայմանը Ռուսաստանը ոչնչացնելն է։ Վերնախավի մյուս մասը հասկացել է, որ դա իրատեսական չէ ու դրանով կարելի է ավելի շատ անախորժություններ ստեղծել՝ այդ թվում միջուկային պատերազմ»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը։ Այսինքն, շարունակել է նա, Օբամայի ձախողված քաղաքական կուրսն ակնհայտ է դարձել։ «Եվ ահա ԱՄՆ վերնախավի մի մասը՝ Թրամփի ղեկավարությամբ,  հիմա որոշել է փոխել ռազմավարությունը ու հիմնական հարվածը կենտրոնացնել Իրանի ու Չինաստանի վրա, որոնց դիտարկում է որպես ԱՄՆ-ին դիմակայող ուժի կենտրոններ։ Նրանց դեմ պատերազմելու կարիք չի լինի, մանավանդ Չինաստանի՝ ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ կկիրառի, սահմանափակումներ կմտցնի առեւտրի ոլորտում»,- շեշտել է Ալեքսանդրովը։ Այսպիսով, հավելել է քաղաքագետը, ԱՄՆ-ն կփորձի չինական ներմուծումը սահմանափակելու հաշվին վերականգնել ամերիկյան արդյունաբերությունը։ «Մյուս կողմից էլ Վաշինգթոնը կխոչընդոտի Հարավարեւելյան Ասիայում ազդեցություն հաստատելու՝ Չինաստանի փորձերին։ Այստեղ կարելի է ակնկալել դիմակայության սրացումներ։ ԱՄՆ-ն կփորձի Ռուսաստանին իր կողմը քաշել ու Ռուսաստանի ռեսուրսները օգտագործել Չինաստանին վնասելու համար։ Սակայն Ռուսաստանը դրան չի գնա։ Իհարկե հնարավոր է որոշակի սառեցում Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, բայց դա չի լինի առճակատման նախկին մակարդակը, որը Օբամայի վարչակարգի օրոք էր նկատվում»,- նկատեց Միխայիլ Ալեքսանդրովը։ Այսինքն Ռուսաստան- ԱՄՆ հարաբերությունները, հավելեց քաղաքագետը, ավելի հանգիստ կլինեն, չնայած Արեւելյան Եվրոպայի ու Ուկրիանայի հարցում տարաձայնությունները կպահպանվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news