News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2016 թվականը Հայաստանի երկաթուղու համար եղել էր բավականին դժվար, ընկերությունն աշխատում էր խիստ մրցակցության պայմաններում: Այս մասին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն՝ ընկերության աշխատանքների ամփոփման ժամանակ:

Նրա խոսքով, իրենց հաջողվել է ապահովել երկաթուղու եկամուտները նախատեսված ցուցանիշի 100,7% մակարդակի վրա: Ընկերության ղեկավարը նշեց, որ 2016-ին շահագործման է հանձնվել Հայաստանի տարածքում ТР-3 տիպի վերանորոգում անցած առաջին էլեկտրագնացքը եւ ավարտել Հայաստանի տարածքով իրականացված Եվրոպայից Իրան առաջին մուլտիմոդալ բեռնափոխադրումը:

Վալկոյի ներկայացմամբ, նշված ժամանակահատվածում արտահանումը 9%-ով կամ 28,8 հազ տոննայով գերազանցեց 2015-ի ցուցանիշը, իսկ ներմուծումը կրճատվել է 18,5%-ով:

Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ տարվա ընթացքում երկաթուղին սպասարկել է 13 048 գնացք, որից 12 919-ը՝ ըստ չվացուցակի: 

Գլխավոր տնօրենը հայտնեց, որ տարվա ընթացքում կապիտալ վերանորոգվել է 12,7 կմ գիծ, փոխվել է 39,4 հազար կոճ, այդ թվում՝ 20 հազար նոր երկաթբետոնե եւ 10 հազար նոր փայտե:

Աճ գրանցվեց նաեւ ուղեւորափոխադրումների ոլորտում՝ ուղեւորաշրջանառության ծավալն ավելացել էր 12,1%-ով, այդ թվում՝ 24,5%-ով՝ միջազգային եւ 0,4%-ով՝ տեղական հաղորդակցությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ