News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանում հունվարի 14-ին կայացավ «Հնդկական օր»:

«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ ու LOFT  Anti-Café-ի կազմակերպված միջոցառումը Երեւանի բնակիչներին հնարավորություն ընձեռեց զգալ հնագույն մշակույթ ունեցող այդ երկրի շունչը:

Հետաքրքիր նախաձեռնությունը մեկնարկեց «Թող սիրտը բաբախի» (Dil Dhadakne Do, 2015) ֆիլմի ցուցադրությամբ, որը հաղթել էր Ֆեյսբուքում հայտարարված մրցույթում: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը, որը միջոցառման շրջանակում վարպետության դաս ցուցադրեց՝ իր ձեռքերով պատրաստելով կարտոֆիլով, սոխով, լոլիկով, կաղամբով եւ տարբեր հնդկական համեմունքներով յուրահատուկ ուտեստ:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց յոգայի մասին պատմող ֆիլմ, որի քննարկումը նույնպես վարում էր դեսպան Սանգվանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ