News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցի սեփականատերերը դիմել են Correcti հետազոտական կենտրոնին, որպեսզի Գերմանիայում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բարձրացնեն գերմանական սեգմենտում անվտանգության վերահսկողությունը, հայտնում է DW-ն:

Facebook-ի գերմանացի գործընկերների խնդիրն է ստուգել այն հաղորդագրությունները, որոնք օգտատերերը կասկածելի են համարում: Այդ դեպքում հաղորդագրությունը նշվում է հատուկ նշանով եւ հնարավորության դեպքում կունենա դեպի տեղեկության հուսալի աղբյուր տանող հղում:  Բացի այդ, մասնագետները կարգելափակեն ֆեյքերը «դրամայնացնելու» փորձերը:

«Հնարավոր է, որ մենք նաեւ վիզուալ սահմանափակումներ մտցնենք ոչ հավաստի հրապարակումների դեպքում,- ասել է Facebook-ի ներկայացուցիչ Գիդո Բյուլովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ