News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել Էդիրնեի արդարադատության պալատ, գրում է թուրքական YeniAsia.com-ը:

Պարբերականի փոխանցմամբ, թուրքական «Մեծ միություն» կուսակցության Էդիրնեի մասնաճյուղի ղեկավար Արիֆ Քյորօղլուն եւ մի շարք քաղաքացիներ, հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով զրկել պատգամավորի մանդատից եւ քաղաքացիությունից:

Քյորօղլուն հայտարարել է, որ խորհրդարանում «ցեղասպանություն» բառն օգտագործելը վիրավորանք է թուրք ժողովրդի հասցեին: Նա պնդել է, որ Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր Թուրքիայի հայ քաղաքացիները ապրում են խաղաղության եւ համաձայնության մթնոլորտում: «Թուրք ազգի կողմից չիրականացվածն իրականության քողի տակ ներկայացնել փորձող այս մարդուն ոչ միայն պատգամավորական մանդատից, այլեւ քաղաքացիությունից կզրկենք»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ Կարո Փայլանն իր վարքով ժողովրդի շրջանում քեն եւ ատելություն է տարածում:

Նշենք, որ օրեր առաջ Կարո Փայլանը մեջլիսում խոսել էր Հայոց ցեղասպանությունից, որից հետո խորհրդարանական երեք կուսակցությունների պատգամավորներն իրար հերթ չտալով քննադատում են Կարո Փայլանին։ Բացի այդ, Կարո Փայլանին զրկել են երեք նիստի մասնակցելու իրավունքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ