News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«1949 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը, որի հասցեին քննադատություն հնչեցրեց Դոնալդ Թրամփը, պետք է ոչ միայն հաղթահարի ներքին տարաձայնությունները, այլեւ կարողանադիմակայել Ռուսաստանի ուղղակի սպառնալիքին», –գրում է Le Figaro պարբերականը։

Դաշինքը, համաձայն իր առաջին նպատակի, որը ձեւակերպել էր բրիտանացի դիվանագետ Հասթինգս Լայենել Իսմեյը, պետք է «ռուսներին հեռու պահի, ամերիկացիներին՝ ներսում, իսկ գերմանացիներին՝ հսկողության տակ», – հիշեցնում է թերթը։

ՆԱՏՕ–ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հերքում է գաղափարը, ըստ որի դաշինքը պետք է այլեւս դադարի գոյություն ունենալ։ «Մենք կանգնած են վերջին   տարիների ընթացքում մեր անվտանգության սպառնացող  ամենալուրջ մարտահրավերի առջեւ։ Հիմա ժամանակը չէ բարձրացնել ԱՄՆ–ի եւ Եվրոպայի միջեւ գարծընկերության կարեւորության հարցը», – գրել է Սթոլթենբերգը բրիտանական The Observer թերթում հրապարակված իր հոդվածում։ 

Այսօր ՆԱՏՕ–ն տառապում է ներքին տարաձայնություններից, ասվում է հոդվածում։ Պատմաբան, Զառմավարական վերլուծության ֆրանսիայան ինիստիտուտի հիմնադիր եւ նախագահ Ֆրանսուա Ժերեն բացատրում է. «ՆԱՏՕ–ն այժմ գտնվում է իր անդամ–պետությունների շահերի միջեւ տարաձայնությունների փուլում։ Հյուսիսային եւ Կոնտրոնական Եվրոպայի պետությունները անհանգստացած են Ռուսաստանից եկող վնագով։ Մյուս երկրները ավելի շատ մտահո են Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարով եւ փախստականների հոսքերի խաղաղ հանգուցալուծմամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ