News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում  ՏՏ ոլորտի բնականոն զարգացման արդյունքում 2025 թվականին 40 հազար մասնագետ ինքնըստինքյան կլինի։ Դրա համար պետք չէ հատուկ ռազմավարական ծրագրեր մշակել։ Այդ ոլորտի զարգացման համար իրական արդյունավետ ռազմավարությունը պետք է ուղղված լինի առաջիկա 10 տարում 70-80 հազար մասնագետների ձեւավորմանը։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց ՏՏ ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքով, եթե Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը գնա ճիշտ ուղով եւ իրականացվեն բոլոր պլանավորված ծրագրերը, օրինակ, «Իրական դպրոցը», ապա բոլոր ուսումնական հաստատություններում կհայտնվեն «ինժեներական դասարաններ», իսկ 2025 թվականին Հայաստանում կլինի համաշխարհային շուկայի ամենամրցունակ ՏՏ ոլորտներում աշխատող առնվազն 70 հազար լավ մասնագետ։

Կարեն Վարդանյանի առաջարկած ռազմավարությունը ներառում է 4 հիմնական կետ

• Կրթություն

• Բիզնեսի զարգացում

• Կառավարության հետ համագործակցություն

• Արտասահմանում Հայաստանը՝ որպես բրենդ ներկայացնելը

Նրա կարծիքով կարեւորագույն կետը կրթությունն է։ Կարեն Վարդանյանի եւ նրա գործընկերների նախաձեռնությամբ ներառված 2 կրթական ծրագիր արդեն մասամբ իրականցվում են Հայաստանում, իսկ երրորդի մեկնարկը մոտ է։ Առաջին ծրագրի շրջանակում 190 դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ են բացել, որտեղ երեխաները կարող են ուսումնասիրել ՏՏ–ի եւ ռոբոտաշինության հիմունքները։ Կարեն Վարդանյանը նշեց, որ ինչքան շուտ նման դասասենյակներ բացեն մնացած դպրոցներում, այնքան լավ կանդրադառնա դա երկրի եւ նրա հետագա զարգացման վրա։

Կարեն Վարդանյանի խոսքով՝ նման դասասենյակներ բացելու առաջին արդյունքները տեսանելի կլինեն արդեն 2019-ին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ժամանակ (WCIT)։

Այդ քայլը մեծ ուշադրություն կհրավիրի երկրի նկատմամբ, կսկսեն գալ խոշորագույն ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչի շնորհիվ ՏՏ ոլորտը եւ բիզնեսը երկրում կսկսեն զարգանալ։

«Եթե մեզ ճանաչեն որպես ինժեներական կրթության ոլորտի առաջատար երկիր, վաղը, մյուս օրը մենք ստիպված չենք լինի մարդկանց բացատրել, որ Հայաստանը Ռումինիան կամ Ալբանիան չէ, այն ոչ ոք չի շփոթի նման անվանումներով այլ երկրների հետ»,– ասաց Վարդանյանը։

Մյուս ծրագիրը, որն այսօր գործում է երկրում, «Իրական դպրոցն» է։ Վարդանյանի խոսքով՝ դա մասնակի բակալավրիատ է, որտեղ կրթություն են ստանում 15-18 տարեկան երեխաները։ 18 տարեկանում այդ երիտասարդները բավարար գիտելիքներ կունենան ՏՏ ընկերություններում աշխատելու համար։ Դեռեւս այդ ծրագրի շրջանակում կրթություն է ստանում 20 երեխա, սակայն եթե ծրագիրը հաջողվի, այն կտարածվի ամբողջ երկրում։

Կարեն Վարդանյանը նաեւ առաջարկում է Ճարտարագիտական համալսարանը կցել բանակին։ Այդպես համալսարանը կրթական հաստատությունից կվերածվի գիտահետազոտական հաստատության, որի ուսանողները կարող են ոչ միայն սովորել, այլ նաեւ լուծել ռազմական խնդիրներ եւ նոր տեխնոլոգիաներ մշակել բանակի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ