News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ Վաշինգթոնը ճանաչի եզդիների, նաեւ կրոնական փոքրամասնությունների, օրինակ՝ քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում, հայտնում է RT-ն: 

Համապատասխան օրինագիծը ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի անդամ, Քալիֆորնիայից ընտրված Դանա Ռորաբահերը:

«Պետք է ապահովենք այդպիսի արտասահմանցիների տվյալների արագ մշակում, կիրառենք վիզաների տրամադրման դյուրացված ընթացակարգեր, նրանց ապաստան տրամադրենք եւ մյուս միգրանտների շարքում արտոնյալ կարգավիճակ տանք»,- նշված է փաստաթղթում:

Նշվում է, որ եթե նախաձեռնությունն աջակցություն ստանա, ցեղասպանությունից տուժած եզդիներին եւ քրիստոնյաներին ԱՄՆ կհրավիրեն:

Իրաքում եզդի բնակչությունը ահաբեկիչների գլխավոր թիրախներից մեկն է: Այսպես՝ 2014 թվականի օգոստոսին Շանգալում ահաբեկիչները ոչնչացրել են տասնյակ եզդիների, որոնք հրաժարվել են իսլամ ընդունել, իսկ հազարավոր կանայք սեքսուալ ստրկության են ենթարկվել, ավելի քան 300 հազար եզդիներ փախստական են դարձել, մոտ 70 հազար մարդ ստիպված էր թաքնվել եւ քաղցի մատնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ