News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության նախօրեին երկրի մայրաքաղաք Վաշինգտոնն իսկական ամրոցի է վերածվել, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ըստ կազմակերպիչների՝ երդմնակալության համար Վաշինգտոն կժամանի մոտ 900 000 մարդ՝ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները։ Օրվա գլխավոր պահերը կլինեն երդմնակալության արարողությունը Կապիտոլիումի աստիճաններին եւ մարդաշատ փողոցներով մինչեւ Սպիտակ տուն շքերթը։

Բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ այս տարի նախատեսված են ավելի շատ, քան նախորդ երդմնակալություններ ժամանակ։ Միայն Վաշինգտոնում 30  հազար թույլտվություն է տրվել Թրամփի դեմ ակցիաներ անցկացնելու համար։

Վաշինգտոնում ոստիկանական ավտոմեքենաները շարվել են Փենսիլվանիա պողոտայի երկայնքով, որտեղով կանցնի շքերթը, տեղակայվել են նաեւ պատվարներ, բեռնատար հարթակներից բարիկդաներ, իսկ մայթերը նշվել են ժապավեններով։

Ներքին անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնն ասել է, որ ոստիկանությանը հանձնարարվել է առանձնացնել մարդկանց խմբերին միմյանցից՝ օգտվելով  նույն մարտավարություններից, որոնք գործածվել են նախորդ տարիների կուսակցական կոնվենցիաների ժամանակ։ «Անհանգստություն է առաջացնում այն, որ այդ այդ խմբերից որոշները Թրամփին կողմ են, որոշները՝ դեմ, եւ նրանց հանդիպումն այնքան էլ հարթ կարող է չանցնել»,-ասել է Ջոնսոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ